Ժան դե Լաբրյուեր
Վիքիքաղվածքյից
Ժան դե Լաբրյուերը (ֆրանսերեն՝ Jean de La Bruyère) (օգոստոսի 16, 1645 - մայիսի 10, 1696) ֆրանսիացի ակնարկագիր և բարոյագետ է եղել:
Քաղվածքներ[խմբագրել]
- Աշխարհում չկա ավելի գեղեցիկ պատկեր, քան սիրեցյալի դեմքը, և չկա ավելի քաղցր երաժշտություն, քան սիրելի ձայնի հնչյունը:[1]
- Բոլոր ձայներից ամենաքաղցրը այն կնոջ ձայնն է, որին մենք սիրում ենք:[1]
- Նա, ով սիրահարվում է տգեղ աղջկա, սիրահարվում է կրքի ամբողջ ուժով, որովհետև այդպիսի սերը վկայում է կամ տղամարդու ճաշակի տարօրինակ քմահաճության մասին, կամ սիրեցյալի գաղտնի թովչանքների մասին, որոնք ավելի ուժեղ են, քան գեղեցկության թովչանքները:[2]
- Կարոտել նրան, ում սիրում ես, շատ ավելի հեշտ է, քան ապրել նրա հետ, ում ատում ես:[3]
- Երեխաներին պատժել այնպիսի զանցանքների համար, որպիսիք չեն կատարել, կամ թեկուզ խիստ պատժել մանր զանցանքների համար՝ նշանակում է զրկել նրանց ամեն տեսակի վստահությունից ու հարգանքից:[4]
Աղբյուրներ[խմբագրել]
- ↑ 1,0 1,1 (2006) Դոնարա Մարտիրոսյան՝ Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից։ «Մաշտոց», 54։ ISBN 99941-807-0-3։
- ↑ (2006) Դոնարա Մարտիրոսյան՝ Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից։ «Մաշտոց», 55։ ISBN 99941-807-0-3։
- ↑ (2006) Դոնարա Մարտիրոսյան՝ Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից։ «Մաշտոց», 56։ ISBN 99941-807-0-3։
- ↑ (2006) Դոնարա Մարտիրոսյան՝ Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից։ «Մաշտոց», 60։ ISBN 99941-807-0-3։