Էմմա Ուոթսոն

Վիքիքաղվածք-ից
Էմմա Ուոթսոն (2013)

Էմմա Ուոթսոն (անգլ.՝ Emma Charlotte Duerre Watson) (ապրիլի 15, 1990, Փարիզ, Ֆրանսիա), անգլիացի դերասանուհի և ֆոտոմոդել։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ձեզ հիմար մի´ զգացեք, եթե չեք հավանում այն, ինչ ուրիշները թվում է, թե սիրում են։
  • Ես հասկացել եմ, որ կանանց իրավունքների համար պայքարը շատ հաճախ դառնում է հոմանիշ տղամադկանց նկատմամբ ատելությանը։ Եթե կա մի բան, որ հաստատ գիտեմ, այն է, որ դա պետք է դադարեցվի։
  • Սեքսուալության վերաբերյալ իմ գաղափարը հետևյալն է՝ որքան քիչ, այնքան շատ։ Որքան քիչ ցույց տաս, ավելի շատ մարդիկ կհիանան։
  • Այն ամենը, ինչ կարող եմ անել, իմ բնազդներին հետևելն է, քանի որ երբեք չեմ գոհացնի բոլորին։
  • Կարծում եմ, որ դերասանները, ովքեր իսկապես հաջողակ են, նրանք են, ովքեր միջավայրում հարմարավետ են զգում իրենց և մարդու տեսք ունեն։
  • Պատրաստվում եմ անել այն, ինչ ցանկանում եմ անել, պատրաստվում եմ լինել այն, ինչ իրականում կամ։

Աղբյուրներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Էմմա Ուոթսոն հոդվածը նաև Վիքիպեդիայում: