Եզնիկ Կողբացի
Արտաքին տեսք
Եզնիկ Կողբացի (մոտ 380 - 450), հայ փիլիսոփա, թարգմանիչ և հասարակական-եկեղեցական գործիչ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Սխալված աշակերտի վրա մի բարկանա, չէ որ հիվանդն էլ իր կամքով չի հիվանդանում[1]։
- Եթե անարժանին ինչպես պետք է չես կշտամբում, մի լինիր ուսուցիչ[2]։
- Եթե մեկի որդին ուշիմ է, ծեծ չի ուտում, իսկ եթե ուշիմ չէ, շատ անգամ նրա առջև ծառային ծեծում են, որ նրան նայի ու դրանով խելոքանա։ Իսկ եթե դրանով էլ չի խրատվում, հենց իրեն են ծեծ տալիս[3]։
- Եթե քեզ նմանների հոգսերը քեզ չեն անհանգստացնում, առաջնորդ մի լինիր[4]։
- Նախանձն է չարիքի սկիզբը[5]։
- Մարդիկ ավելի շատ օրինակին են հետևում, քան ճշմարտությանը[5]։
- Ով ցանկանում է նայել արեգակի ճառագայթներին, պետք է սրբի ու հեռացնի աչքերի պղտորությունն առաջացնող կեղտն ու ճպուռը, որպեսզի այդ աղտոտությունները, որ երևում են բբերի շուրջ, պայծառ լույսին նայելու արգելք չլինեն[5]։
- Ով ատում է բարեպաշտին և սիրում է ամբարիշտին, միևնույն չարիքն է գործում[6]։
|
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 66. ISBN 99930-2-276-4.
- ↑ Հայկ Խաչատրյան, ed (1990). Հանրագիտակ օրացույց 1991. Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն. էջ 9. ISBN 5-89700-004-2.
- ↑ Հայկ Խաչատրյան, ed (1990). Հանրագիտակ օրացույց 1991. Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն. էջ 19. ISBN 5-89700-004-2.
- ↑ Հայկ Խաչատրյան, ed (1990). Հանրագիտակ օրացույց 1991. Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն. էջ 149. ISBN 5-89700-004-2.
- ↑ 5,0 5,1 5,2 Ճանաչիր ինքդ քեզ ու քո էությունը
- ↑ Թևավոր խոսքեր, Երևան, «Խորհրդային գրող», 1989