Արևելահայերեն շուտասելուկներ
Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից
Ա ա Բ բ Գ գ Դ դ Ե ե Զ զ Է է Ը ը Թ թ Ժ ժ Ի ի Լ լ Խ խ Ծ ծ Կ կ Հ հ Ձ ձ Ղ ղ Ճ ճ Մ մ Յ յ Ն ն Շ շ Ո ո Չ չ Պ պ Ջ ջ Ռ ռ Ս ս Վ վ Տ տ Ր ր Ց ց Ւ ւ Փ փ Ք ք Օ օ Ֆ ֆ
[խմբագրել] Ա ա
- Ավելն ասաց ավելին՝
Չփափագես ավելին,
Քանի սենյակ էլ մաքրես՝
Չես հասնի ցախավելին:
[խմբագրել] Գ գ
- Գառը գարնան, ձյունը ձմռան:
- Գնել, նել, այ նել,
Հեշտ չէ հիմա գիրք գնել,
Գնա ու տես խանութում
Ի՜նչ գրքեր են, ի՜նչ գներ:
[խմբագրել] Զ զ
- Զարթուցիչը ջեռուցիչից հեռու դիր:
[խմբագրել] Լ լ
- Լավաշն ասաց լավաշին՝
Հրավիրված եմ խաշի,
Կուզե՞ս դու էլ եկ գնանք,
Կարծում եմ շատ չի քաշի:
Գնացին բայց ետ չեկան
Լավաշները այն խաշից...
[խմբագրել] Ծ ծ
- Ծիտը ծառին ծլվլում է՝ ծիվ, ծիվ, ծիվ:
- Ծտի ճուտը՝ ճմբան ծերին, ծտի ճտի ճիտը՝ ծուռ։
[խմբագրել] Կ կ
- Կատուն գնաց կաթնատուն,
Ասաց՝ այ լավ կատվատուն,
Ամոթ էլ է, չգիտեմ
Ո՞վ է շռայլ կաթնատուն: - Կար–չկար մի գաճաճ արջ կար, այդ գաճաճ արջի աջ աչքը չկար։
- Կարմի՛ր կովիկ,
Կաթ տու՛ր, կարագ,
Արտա՛կ, արի՛
Ու կե՛ր արագ: - Կչկչան է ճուտը չալ,
Չալ է ճուտը կչկչան:
[խմբագրել] Հ հ
- Համով, համով, համով, համով,
Համով ծամոն ունի Համոն,
Համով ծամոն ծախող Համոն
Իր ծամոնն է ծամում համով:
[խմբագրել] Ձ ձ
- Ձին ձորում, Ջորին ջրում:
[խմբագրել] Ճ ճ
- Ճայը ճկեց ճիտը, կծեց ճտի ճիտը:
[խմբագրել] Մ մ
- Մարդը Աստծու մոտ եղավ –
Մարդուց Աստծու հոտ եկավ,
Մարդը մարդու մոտ եղավ –
Մարդուց մարդու հոտ եկավ,
Մարդը վարդի մոտ եղավ -
Մարդուց վարդի հոտ եկավ:
Որտե՞ղ եղար, տմարդի,
Որ նամարդի հոտ եկավ: - Մեր տան առաջ՝
Կանաչ կակաչ,
Կանաչ կակաչ՝
Մեր տան առաջ: - Մկրատ տուր մտրակ տամ, մտրակ տուր մկրատ տամ:
- Մուկ թողեմ ձուկ ուտեմ, ձուկ թողեմ մուկ ուտեմ:
[խմբագրել] Շ շ
- Շահը շահին ասաց՝ շահ,
Կլինի՞ շահը անշահ:
Շահը՝ անշա՞հ, շահն ասաց,
Թե անշահ է՝ էլ ի՞նչ շահ:
[խմբագրել] Պ պ
- Պապը պատի տակ, տատը պատի տակ:
[խմբագրել] Ջ ջ
- Ջու, ջու, ջու, ջու, ջու, ջու,
Զուր եք այդտեղ քջուջում,
Եկեք ինձնից ստացեք
Ընտիր ցորեն ու ջինջ ջուր:
[խմբագրել] Ս ս
- Սարի ուսին սիրուն լուսին, սիրուն լուսին` սարի ուսին:
[խմբագրել] Ց ց
- Ցոլակը ցատկեց ցից ցանկապատից, ցանկապատը ցնցվեց Ցոլակի ցատկից:
[խմբագրել] Փ փ
- Փայտփորիկը փորեց փայտի փտած փորը:
[խմբագրել] Ք ք
- Քանի՞ նուռ կա մի բռան մեջ,
Քանի՞ հատիկ՝ մի նռան մեջ,
Քանի՞ հատիկ՝ ճաքած նռան,
Ճաքած նռան բաց դռան մեջ: