Առանց ընտանիքի
Արտաքին տեսք
«Առանց ընտանիքի» (ֆր.՝ Sans famille), ֆրանսիացի գրող Հեկտոր Մալոյի 1878 թվականին լույս տեսած վիպակը։
Քաղվածքներ
[խմբագրել]- Տղաս, միշտ հիշիր, որ հիմարի դեր խաղալու համար պետք է բավականաչափ խելոք լինել։
- Ես սիրում եմ Ռեմիին և Ռեմին էլ սիրում է ինձ։ Կյանքի դաժան դպրոցը, որը նա կանցնի ինձ հետ ապրելով, շատ ավելի օգտակար կլինի նրա համար, քան ծառայի վիճակը, որի մեջ անկասկած լինելու է ձեզ մոտ, եթե նույնիսկ դուք ինքներդ էլ այդ չցանկանաք։ Դուք նրան կկրթեք ու կդաստիարակեք, դուք կզարգացնեք նրա միտքը, բայց չեք կոփի բնավորությունը։ Դուք չեք կարող նրան ձեր զավակը համարել, իսկ ես կարող եմ։ Դա շատ ավելի լավ է, քան հիվանդ երեխայի խաղալիք լինելը, թեկուզ և այնպիսի հեզ ու քնքուշ երեխայի, ինչպիսին ձեր տղան է։ Ես նույնպես նրան կրթության կտամ։
- Բայց կան րոպեներ, երբ սիրտն ավելի լավ է տեսնում և ավելի հեռու, քան ամենասրատես աչքը։ Ես հեռվից ճանաչեցի իմ մայրիկին։
- Հասկացի՛ր, տղաս, կյանքը ծանր պայքար է, և միշտ չէ որ կյանքում անում ես այն, ինչ ցանկանում ես։
- Բարեխղճորեն կատարիր քո պարտականություննները, կյանքում դա է հաջողության գրավականը։
- Զուսպ և փաղաքշող տիրոջ շունը միշտ դաստիարակված է ու սիրալիր։
- Եթե մենք նրան վերցրել ենք մեր ընտանիքը, ապա պարտավոր ենք ոտքի կանգնեցնել։
- Ծաղրել մի մարդու, որն ինչ-որ բան չգիտի, վատ է և անիմաստ։
- Եթե ամեն բան լավ է, գնում ես քո ճանապարհով ու չես մտածում կողքիդ մարդկանց մասին, բայց երբ վատ վիճակում ես, երբ ծեր ես ու ապագա չունես, այդ ժամանակ պահանջ ես զգում, որ կողքիդ մարդիկ նեցուկ լինեն և երջանիկ ես, որ մենակ չես։
- Դու ծիծաղում ես, որպեսզի ես լաց չլինեմ։
- Ճակատագիրը երկար ժամանակով երես չի թեքում նրանցից, ովքեր քաջություն ունեն պայքարելու նրա դեմ։
- Երբեմն խոստովանիր մեղքդ։ Դու դրանով կշահես ընդհանուրի համակրանքը։ Ոչինչ չկա ավելի վատ, քան երբ մարդիկ հերքում են այն, ինչ ակնհայտ է։ Ուստի նա, ով խոստովանում է իր մեղքը, արժանանում է համակրանքի և բարի վերաբերմունքի։
- Իմ թանկագի՜ն Վիտալիս։ Որքան ես մեծանում էի, այնքան ավելի էր աճում իմ հարգանքը նրա հիշատակի հանդեպ և այնքան ավելի էի հասկանում, թե որքան բան է արել նա ինձ համար։
- Դեպքերը, որոնք ստիպում են մարդկանց հուզվել ու տանջվել, սովորաբար մտերմացնում են նրանց։
- Կարիք չկա երազել ուրախությունների մասին, որոնք երբեք չեն իրականանալու։
- Իմ թանկագի՜ն Վիտալիս, որքան ուրախ կլինեի քեզ տեսնելու իմ տանը։ Եթե բախտի քմահաճույքին թողնված թշվառ երեխան վատ ճանապարհով չգնաց և չկործանվեց, ապա դրանով նա պարտական է քեզ, քո դասերին, քո օրինակին, իմ սիրելի ուսուցիչ։ Եվ ես միշտ սրբորեն կպահեմ քո հիշատակը։