Jump to content

Անատոլ Ֆրանս

Վիքիքաղվածք-ից
Անատոլ Ֆրանս (1874)

Անատոլ Ֆրանս (ֆր.՝ Anatole France) կամ Ֆրանսուա-Անատոլ Թիբո (ֆր.՝ François-Anatole Thibault, ապրիլի 16, 1844 — հոկտեմբերի 12, 1924), ֆրանսիացի բանաստեղծ, լրագրող և վիպասան։ 1921 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Երկրագնդի հարստության լրիվ օգտագործելը պահանջում է թե՛ սպիտակ, թե՛ սև և թե՛ դեղին ռասաների ուժերի համախմբում։ Շահագործելով, թուլացնելով, մի խոսքով, գաղութացնելով մարդկության մի մասը, մենք գործում ենք ինքներս մեր դեմ[1]։
  • Մարդ բարի է այն պատճառով, որ տառապել է։ Տառապանքներից նա ստացել է ամեն ինչ, նույնիսկ իր հանճարը[2]։
  • Ես հավատում եմ ժողովուրդների ապագա միավորմանը, և ես կոչ եմ անում դրան։
  • Եթե մի ժողովուրդ չի ուզում մեռնել, նրան սպանելն անհնար է[3]։
  • Երազանքներն աշխարհը դարձնում են հետաքրքիր ու իմաստալի[4]։

Տես նաև

[խմբագրել]

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 89. 
  2. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 311. 
  3. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 19։
  4. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 148։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Անատոլ Ֆրանս հոդվածը նաև Վիքիպեդիայում: