Օրհան Փամուկ

Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից

Օրհան Փամուկը

Ֆերիթ Օրհան Փամուկը (թուրքերեն՝ Ferit Orhan Pamuk) (հունիսի 7, 1952) թուրք փոստ-մոդերն վիպասան է: Նա դարձավ Թուրքիայի ամենակարևոր վիպասաններից 2005 թվականին, երբ սկսեց հետազոտվել 1915 թվականի հայերի հալածումը ցեղասպանություն անվաներլու համար: Նա շահել է գրականության Նոբելյան մրցանակը՝ 2006 թվականին:

[խմբագրել] Քաղվածքներ

  • Այն հարցը, որ մեզ՝ գրողներիս ամենաշատն է տրվում, սիրելի հարցնյ այս է՝ ի՞նչու եք գրում: Ես գրում եմ որովհետև մի բնածին կարիք ունեմ գրելու: Ես գրում եմ որովհետև չեմ կարող նորմալ գործ անեմ այնպես որ ուրիշներն են անում: Ես գրում եմ որովհետև ուզում եմ գրքեր կարդալ, նրանց պես որ ես եմ գրում: Ես գրում եմ որովհետև ես բարկացած եմ բոլորի վրա: Ես գրում եմ որովհետև սիրում եմ նստել մի սենյակում լրիվ օրն ու գրել: Ես գրում եմ որովհետև կարող եմ իրական կյանքին մասնակցել միայն նրան փոխելով: Ես գրում եմ որովհետև ուզում եմ ուրիշները, բոլոր աշխարհն իմանա մենք ինչ տեսակ կյանք ապրեցինք, և շարունակում ենք ապրել, Իստանբուլում, Թուրքիայում: Ես գրում եմ որովհետև ես սիրում եմ թուղթի, գրչի և թանաքի հոտը: Ես գրում եմ որովհետև ես հավատում եմ գրականության, վեպի արվեստին, ավելի քան հավատում եմ ուրիշ որևե բանի: Ես գրում եմ որովհետև դա մի սովորույթ է, մի սիրատենչանք: Ես գրում եմ որովհետև ես վախենում եմ մոռացվեմ: Ես գրում են որովհետև սիրում եմ այն փառքը հետաքրքրությունը, որ գրելը բերում է: Գրում եմ որ մենակ լինեմ: Կարող է գրում եմ որովհետև հույսով եմ որ հասկանամ ինչու ես այսքան շատ, շատ բարկացած եմ բոլորի վրա: Գրուն եմ որովհետև սիրում եմ որ կարդացվեմ: Ես գրում եմ որովհետև երբ մի վեպ, մի ակնարկ կամ մի էջ եմ սկսել, սիրում եմ վերջացնեմ: Ես գրում եմ որովհետև բոլորն սպասում են ինձնից որ ես գրեմ: Ես գրում եմ որովհետև ես մի մանկական հավատք ունեմ գրադարանների անմահության մեջ, և այն ձևում որ գրքերս նստում են դարակի վրա: Ես գրում եմ որովհետև գրգռիչ է կյանքի բոլոր գեղեցկությունները և հարստությունները բառերի վերածել: Ես գրում եմ ոչ թե մի պատմվածք պատմելու այլ ստեղծելու: Ես գրում եմ որովհետև հուսում եմ փախչել այն կանխազգացումից որ մի տեղ կա ուր պիտի գնամ բայց--ոնց որ երազում--այդպես էլ չեմ կարողանում: Ես գրում եմ որովհետև երբեք չեմ կարողացել ուրախ լինել: Գրում եմ, որ ուրախ լինեմ:
  • «Հորս Ճամպրուկը», Գրականական Նոբելյան մրցանակի լեկցիա, դեկտեմբեր 7, 2006[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Նոբելյան լեկցիա(անգլերեն). Վերստածվ է 2009-1-1.