Անատոլ Ֆրանս
Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլ Ֆրանսը (ֆրանսերեն՝ Anatole France) կամ Ֆրանսուա-Անատոլ Թիբոն (ֆրանսերեն՝ François-Anatole Thibault) (ապրիլի 16, 1844 - հոկտեմբերի 12, 1924) ֆրանսիացի բանաստեղծ, լրագրող և վիպասան է եղել: Նա նաև եղել է 1921 թվականի գրականության Նոբելյան մրցանակակիրը:
[խմբագրել] Քաղվածքներ
- Երկրագնդի հարստության լրիվ օգտագործելը պահանջում է թե՛ սպիտակ, թե՛ սև և թե՛ դեղին ռասաների ուժերի համախմբում: Շահագործելով, թուլացնելով, մի խոսքով, գաղութացնելով մարդկության մի մասը, մենք գործում ենք ինքներս մեր դեմ:[1]
- Մարդ բարի է այն պատճառով, որ տառապել է: Տառապանքներից նա ստացել է ամեն ինչ, նույնիսկ իր հանճարը:[2]
- Ես հավատում եմ ժողովուրդների ապագա միավորմանը, և ես կոչ եմ անում դրան։