Jump to content

Ադոլֆ Հիտլեր

Վիքիքաղվածք-ից
Ադոլֆ Հիտլեր (1937)

Ադոլֆ Հիտլեր (գերմ.՝ Adolf Hitler, ապրիլի 20, 1889 — ապրիլի 30, 1945), գերմանացի քաղաքական գործիչ, նացիոնալ-սոցիալիզմի հիմնադիրներից մեկը, նացիոնալ-սոցիալիստական կուսակցության առաջնորդը, Գերմանիայի կանցլերը (1933-1945), ֆյուրերը՝ 1934-1945 թվականներին։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • «Ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»։
    • Բնօրինակ՝ Wer redet heute noch von der Vernichtung der Armenier?[1].
  • Ես այժմ Արևելք եմ ուղարկում իմ «մահվան ջոկատները», որոնց հրամայված է առանց խղճահարության ու ներողամտության սպանել լեհ ցեղին պատկանող և լեհերեն խոսող բոլոր տղամարդկանց, կանանց ու երեխաներին։ Միայն այս ճանապարհով մենք կշահենք այն կենսական տարածքը, որ մեզ անհրաժեշտ է[2]։
  • Կյանքը մահվան հերթ է,բայց ոմանք առանց հերթի են խցկվում։
  • Ինչպես է իշխանությունների բախտը բերել, որ մարդիկ երբեք չեն մտածում։
  • Ոչ մեկին չսիրելը մեծագույն պարգև է, որը քեզ անպարտելի է դարձնում, քանի որ ոչ մեկին չսիրելով՝ դու զրկվում ես ամենասարսափելի ցավից։
  • Ով ուզում է ապրել, նա պարտավոր է պայքարել, իսկ ով չի ուզում դիմադրել այս հավերժական պայքարի աշխարհում, նա արժանի չէ ապրելու իրավունքին։
  • Ժողովրդի լայն զանգվածները ազգային ոգով դաստիարակելը հնարավոր է միայն նրանց սոցիալական կենսամակարդակի բարձրացման ճանապարհով։
  • Հենց իմ և բոլոր իրական նացիոնալ-սոցիալիստների համար ես կասեմ՝ մեզ համար գոյություն ունի միայն մեկ վարդապետություն՝ ժողովուրդ և հայրենիք։
  • Պատմության ընթացքում դեռևս երբեք ոչ մի պետություն չի ստեղծվել խաղաղ տնտեսական գործունեությամբ։
  • Որևէ հիվանդություն ուսումնասիրելիս սկզբում անհրաժեշտ է հասկանալ դրա հարուցիչները։ Նույնը վերաբերում է նաև քաղաքական հիվանդություններին։
  • Աշխարհում ապրում են ամենակարող և թույլ մարդիկ, աղքատներ և հարուստներ, սակայն նրանց դիակներից նույն հոտն է գալիս։
  • Այն ժամանակվանից, ինչ երկիրը պտտվում է արևի շուրջը, քանի գոյություն ունեն ցուրտն ու շոգը, մրրիկն ու արևի լույսը, գոյություն կունենա նաև պայքարը, այդ թվում նաև մարդկանց և ժողովուրդների միջև։ Եթե մարդիկ դրախտում մնային, նրանք կփթեին։ Մարդկությունը դարձել է այն, ինչ կա պայքարի շնորհիվ։ Պատերազմը բնական և սովորական գործ է։ Պատերազմը գնում է միշտ և ամենուրեք, նա չունի սկիզբ և վերջ, պատերազմը հենց կյանք է։ Պատերազմը մեկնարկային կետ է։
  • Վերջին հաշվով միշտ հաղթում է ինքնապահպանման բնազդը։ Այդ բնազդի ազդեցության տակ այսպես կոչված ամբողջ մարդկայնությունը, որը հիմարության, վախկոտության և ինքնակարծության միջև գտնվող ինչ որ բանի արտահայտություն է, հալվում է ինչպես ձյունը արևի տակ։
  • Ես երկու հնարավորություն ունեմ՝ կամ հասնել իմ բոլոր ծրագրերի իրականացմանը, կամ անհաջողություն կրել։ Կհասնեմ՝ կդառնեմ պատմության մեծագույն մարդկանցից մեկը, անհաջողություն կկրեմ՝ կդատապարտվեմ, կմերժվեմ և կանիծվեմ։
  • «Սովորել» պատմություն նշանակում է կարողանալ փնտրել և գտնել այն գործոններն ու ուժերը, որոնք պայմանավորում են այս կամ այն իրադարձությունները, որոնք մենք հետո պիտի ընդունեինք որպես պատմական իրադարձություններ։
  • Մարդկանց հավանությունն ավելի հեշտ է գրավել բանավոր, քան տպագիր խոսքով։ Աշխարհում ամեն մի մեծ շարժում իր աճով պարտական է մեծ հռետորներին, այլ ոչ մեծ գրողներին։
  • Միայն ֆանատիկ ամբոխն է հեշտ կառավարելի։
  • Մի մարդ ինձ ասաց․ «Լսեք,եթե դուք դա անեք, ապա վեց շաբաթից Գերմանիան կմեռնի», ես ասում եմ․ «Դուք ին՞չ նկատի ունեք»։ «Ապա Գերմանիան կքանդվի»։ Ես ասում եմ․ «Դուք ին՞չ նկատի ունեք»։ «Այդ ժամանակ վերջ Գերմանիային»։ Ես պատասխանեցի․ «Գերմանացի ժողովուրդը հին ժամանակներում դիմացել է հռոմեացիների հետ պատերազմելուն։ Գերմանացի ժողովուրդը դիմացել է ժողովուրդների տեղափոխություններին։ Հետո գերմանացի ժողովուրդը դիմացել է վաղ և ուշ միջնադարյան մեծ պատերազմներին։ Հետո գերմանացի ժողովուրդը դիմացավ նոր ժամանակների կրոնական պատերազմներին։ Հետո գերմանացի ժողովուրդը դիմացավ երեսնամյա պատերազմին։ Հետո Գերմանացի ժողովուրդը դիմացավ Նապոլեոնյան պատերազմներին, ազատագրական պատերազմներին, նա դիմացավ նույնիսկ համաշխարհային պատերազմին, նույնիսկ հեղափոխությանը, և ինձ էլ այն կդիմանա»։
  • Չկա այնպիսի ազգ, որը չկարողանա վերածնվել։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Akten zur Deutschen auswärtigen Politik. հատոր 7. 1961. էջ 193. 
  2. Հիտլերը «Ո՞վ է հիշում Հայոց ցեղասպանության մասին«։


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ադոլֆ Հիտլեր հոդվածը նաև Վիքիպեդիայում: