Jump to content

Ֆրանց Կաֆկա

Վիքիքաղվածք-ից
Ֆրանց Կաֆկան (1906)

Ֆրանց Կաֆկա (գերմաներեն՝ Franz Kafka) (հուլիսի 3, 1883 — հունիսի 3, 1924), գերմանախոս գրող, նախկին Ավստրո-Հունգարիայից (այժմյան Չեխիա)։

Քաղվածքներ

[խմբագրել]

Օրագրեր. 1910-1924

[խմբագրել]
  • Ես միանգամայն որոշակիորեն գրում եմ իմ մարմնի և այդ մարմնի հետ իմ ապագայի հանդեպ ունեցած հուսահատությունից[1]։
  • Ինձ համար ո՞վ կհաստատի ճշմարտությունը կամ ճշմարտանմանությունն այն բանի, որ ես սոսկ իմ գրական կոչման պատճառով ուրիշ ոչ մի բանի հանդեպ հետաքրքրություն չունեմ, ուստի և անսիրտ եմ[2]։
  • Այսօր երեկոյան լողասենյակում տխրությունից երեք անգամ իրար հետևից լվացի ձեռքերս[3]։
  • Այն ամենը, ինչ կապված չէ գրականության հետ, ես ատում եմ, ինձ տխրեցնում է զրույց անելը (նույնիսկ գրականության մասին), ինձ տխրեցնում է մեկին այցելելը, իմ հարազատների վշտերն ու ուրախությունները տխրեցնում են իմ հոգին։ Զրույցները զրկում են ինձ այն ամենից, ինչ պարունակում է իմ միտքը՝ արժեքավորություն, լրջություն, անկեղծություն[4]։
  • Ես այլ բան չեմ, քան գրականությունը, և ուրիշ ոչ մի բան չեմ կարող և չեմ ուզում անել, քան գրականությունն է[5]։
  • Ի՞նչ ընդհանուր բան ունեմ ես հրեաների հետ։ Ես հազիվ թե ընդհանուր բան ունեմ ինքս ինձ հետ[6]։
  • Մարդկանցից խուսափում եմ ոչ այն պատճառով, որ հանգիստ ապրեմ, այլ, որ հանգիստ մեռնեմ[7]։
  • Ես իրավունք չունեմ լքելու ինքս ինձ, ես բոլորովին մենակ եմ[8]։
  • Ծնողները, որոնք իրենց զավակներից շնորհակալություն են սպասում (կան նույնիսկ այնպիսինները, որ պահանջում են), նման են վաշխառուներին, նրանք հաճույքով գործի մեջ են դնում իրենց փողերը, միայն թե դրանք տոկոսներ բերեն[9]։
  • Ինքնաճանաչման մի որոշակի աստիճանում և այլ պայմաններում, որոնք նպաստում են սեփական անձը դիտարկելուն, անխուսափելիորեն պետք է ինքդ քեզ ժամանակ առ ժամանակ նողկալի թվաս[10]։
  • Ինքնազննման անխուսափելի անհրաժեշտությունը. եթե ինչ-որ մեկը հետևում է ինձ, ապա բնականաբար ես ինքս էլ պարտավոր եմ հետևել ինձ, իսկ եթե ոչ ոք չի հետևում, պարտավոր եմ ավելի ուշադիր հետևել ինձ[11]։
  • Այդպես է եղել համաշխարհային պատմության մեծագույն ճակատամարտերի ժամանակ։ Մանրուքները որոշել են մանրուքների բախտը[12]։
  • Ուրիշ է անզավակ մարդու զգացումը. կարևորը միշտ դու ես, ուզում եմ դա, թե՝ ոչ, ամեն մի ակնթարթ մինչև վերջին վայրկյանը, նյարդեր քրքրող յուրաքանչյուր ակնթարթ՝ միշտ կարևորը դու ես, և ամեն ինչ իզուր է։ Սիզիփոսն ամուրի էր[13]։
  • Փոքր ազգի հիշողությունն ավելի փոքր է, քան մեծ ազգինը[14]։

Տես նաև

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Ֆրանց Կաֆկա (2004). Օրագրեր. 1910-1924. «Ապոլոն». էջ 11. ISBN 99930-54-36-5. 
  2. Ֆրանց Կաֆկա (2004). Օրագրեր. 1910-1924. «Ապոլոն». էջ 62-63. ISBN 99930-54-36-5. 
  3. Ֆրանց Կաֆկա (2004). Օրագրեր. 1910-1924. «Ապոլոն». էջ 66. ISBN 99930-54-36-5. 
  4. Ֆրանց Կաֆկա (2004). Օրագրեր. 1910-1924. «Ապոլոն». էջ 76. ISBN 99930-54-36-5. 
  5. Ֆրանց Կաֆկա (2004). Օրագրեր. 1910-1924. «Ապոլոն». էջ 78. ISBN 99930-54-36-5. 
  6. Ֆրանց Կաֆկա (2004). Օրագրեր. 1910-1924. «Ապոլոն». էջ 89. ISBN 99930-54-36-5. 
  7. Ֆրանց Կաֆկա (2004). Օրագրեր. 1910-1924. «Ապոլոն». էջ 108. ISBN 99930-54-36-5. 
  8. Ֆրանց Կաֆկա (2004). Օրագրեր. 1910-1924. «Ապոլոն». էջ 119. ISBN 99930-54-36-5. 
  9. Ֆրանց Կաֆկա (2004). Օրագրեր. 1910-1924. «Ապոլոն». էջ 121. ISBN 99930-54-36-5. 
  10. Ֆրանց Կաֆկա (2004). Օրագրեր. 1910-1924. «Ապոլոն». էջ 129. ISBN 99930-54-36-5. 
  11. Ֆրանց Կաֆկա (2004). Օրագրեր. 1910-1924. «Ապոլոն». էջ 157. ISBN 99930-54-36-5. 
  12. Ֆրանց Կաֆկա (2004). Օրագրեր. 1910-1924. «Ապոլոն». էջ 159. ISBN 99930-54-36-5. 
  13. Ֆրանց Կաֆկա (2004). Օրագրեր. 1910-1924. «Ապոլոն». էջ 160. ISBN 99930-54-36-5. 
  14. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 186. 
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ֆրանց Կաֆկա հոդվածը նաև Վիքիպեդիայում: