Jump to content

Քրդական առածներ

Վիքիքաղվածք-ից

A - D - Е- Ç - H - M - R - Ş - T - Z

  • "Agir xweşe, lê xwelî jî jê çê dibe"
    • Թարգմանություն՝ Կրակը լավ է, բայց մոխիրն էլ դրանից է գալիս։
    • Միտք՝ Լավ կարծված բաները կարող է վատ հետևանքներ էլ ունենան։
  • "Dengî dehol le dûr xoşe"
    • Թարգմանություն՝ Դհոլը ձայնը հեռվից է լավ։
    • Միտք՝ Որոշ բաներ հեռվից են լավ թվում։
  • "Destê betal ser zikê birçî"
    • Թարգմանություն՝ Այն ձեռքը, որ չի գործում, կհանգսատանա սոված փորի վրա։
    • Միտք՝ Պետք է կյանքում ունեցվածքի համար գործես։
  • "Dest yê li kiftikê, û çav yê li afikê"
    • Թարգմանություն՝ Մեկը մի բան է անում բայց աչքերը ուրիշ բանի վրա են։
    • Միտք՝ Ագահը գործ կանի բայց միայն ի օգուտ իրեն։
  • "Eger bar neçite ber kerî, ker diçite ber barî."
    • Թարգմանություն՝ Եթե բեռը էշի վրա չգնա, էշը բեռի տակ կգնա։
    • Միտք՝ Եթե մեկը մի գործի համար չի ստեղծվել, ապա՝ չպիտի անի։
  • "Eger gul nît, dirrigîş mebe."
    • Թարգմանություն՝ Եթե վարդ չես, փուշ էլ մի եղիր։
    • Միտք՝ Եթե լավ չես անում, վատ էլ մի արա։
  • "Çi dil hizir deket, dev xeber dedet."
    • Թարգմանություն՝ Սիրտն ինչ մտածում է, բերանը կխոսի։
    • Միտք՝ Ոչ ոք չի կարող իր զգացմունքները մինչև վերջ թաքցնել։
  • ""Her berek cihê xwe heye."
    • Թարգմանություն՝ Ամեն քար իր տեղն ունի։
    • Միտք՝ Ամեն հոգի և ամեն ինչ իր տեղն ունի կյանքում։
  • "Mirina ser piyan baştire li jiyana ser çukan."
    • Թարգմանություն՝ Մահը ոտքի վրա ավելի լավ է քան ծնկի վրա ապրելը։
    • Միտք՝ Ավելի լավ է ազատ մեռնել քան գերի ապրել։
  • "Mist destek na hên lêdan."
    • Թարգմանություն՝ Մեկ ձեռքով չես կարող ծափ տալ։
    • Հայերեն տարբերակ՝ Մեկ ձեռքը ծափ չի տա։
  • "Rêgey hezar mil bi hengawêk dest pêk dekat."
    • Թարգմանություն՝ Հազար մայլի ճամբան սկսվում է՝ մեկ քայլով։
  • "Rûvî negihişt tirî, got tirş e."
    • Թարգմանություն՝ Աղվեսը խաղողին չհասավ, ասաց թթու է։
    • Հայերեն տարբերակ՝ Աղվեսը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է։
  • "Şam şekire, lê Kurdistan şêrîn tire"
    • Թարգմանություն՝ Մայրաքաղաքը շաքարի նման է, բայց Քուրդիստանը ավելի քաղցր է։
    • Միտք՝ Ուրիշ տեղերը լավ են բայց հայրենիքը ուրիշ է։
  • "Şêva reş, ji êvarê kifşe"
    • Թարգմանություն՝ Մութ գիշերը իրիկվանից ակնհայտ է։
    • Միտք՝ Վատ բաները/մարդիկ նախազգուշացումներ ունեն։
  • "Şêr şêre; çi jine çi mêre"
    • Թարգմանություն՝ Առյուծը՝ առյուծ է, էգ թե արի։
    • Միտք՝ Թե կինը և թե տղամարդը կարող են հերոսներ լինել։
  • "Şola demî paşayê ser textî"
    • Թարգմանություն՝ Գործը ժամին արված, և դու թագավոր ես մահճակալիդ վրա։
  • "Şolkerê xo be, xoşteviyê xelkî be"
    • Թարգմանություն՝ Քեզ օգնիր, և ուրիշների կողմից սիրվիր։
  • "Tenha çiyakan dostmanin" / "Heval tune, ji xeyni çîyan"
    • Թարգմանություն՝ Ոչ մի ընկեր բացի սարերը։
    • Միտք՝ Սարերը մեր միակ ընկերներն են, և ոչ դրսի պետությունները։

" "Tîrek mehawe ke le xot bigerêtewe

    • Թարգմանություն՝ Այն նետը, որ քո դեմ կվերադառնա՝ մի նետիր։
    • Միտք՝ Մի բան, որ ապագայում քեզ միայն կվնասի՝ մի արա։
  • "Zanetîyê sivik, barê giran"
    • Թարգմանություն՝ Թեթև իմաստություն, ծանր բեռ։
    • Միտք՝ Քիչ կրթվածները ավելի շատ դժվարություններ կունենան։

Տես նաև

[խմբագրել]