«Աստղերն են մեղավոր»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Removing "Աստղերն_են_մեղավոր.jpg", it has been deleted from Commons by Ebrahim because: Copyright violation; can usually be uploaded to your local Wikipedia as fair use if an article exists: book cover |
|||
Տող 29. | Տող 29. | ||
* Միակ լուծումը աշխարհը ջնջելն է, և նորից դարձնել խավար, լուռ ու անմարդաբնակ: |
* Միակ լուծումը աշխարհը ջնջելն է, և նորից դարձնել խավար, լուռ ու անմարդաբնակ: |
||
* Մեղավորը մեր աստղերը չեն, այլ մենք` ինքներս: |
* Մեղավորը մեր աստղերը չեն, այլ մենք` ինքներս: |
||
* Կերտեք հիշողություններ ձեր |
* Կերտեք հիշողություններ ձեր երեխայի կամ երեխաների հետ, որպեսզի նրանք օրերից մի օր, նայելով ճոճանակին, համակվեն սուր, սենտիմենալ զգացողություններով: |
||
== Աղբյուրներ == |
== Աղբյուրներ == |
13:54, 7 Հունիսի 2016-ի տարբերակ
«Աստղերն են մեղավոր» (անգլ.՝ The Fault in our stars), ամերիկացի գրող Ջոն Գրինի վեպը։ Հրատարակվել է 2012 թվականին։
Քաղվածքներ
- Իմ մտքերն աստղեր են, որոնք չեմ կարողանում համաստեղության մեջ միավորել: Ես ուզում եմ ասել, որ համարյա բոլորը տարված են աշխարհի վրա իրենց հետևից ինչ-որ մի հետք թողնելու մտքով: Բոլորն են ուզում հիշվել: Ես էլ եմ դա ուզում: Բայց մարդկանց թողած հետքերը շատ հաճախ սպիներ են...
- Ցավը ուզում է, որ իրեն զգան:
- Իրական սերը ծնվում է դժվարին ժամանակներում:
- Սև օրերին Աստված մեր կյանք է ուղարկում լավագույն մարդկանց:
- Եվ մինչև նա կարդում էր, ես սիրահարվեցի. այնպես, ինչպես մենք սովորաբար քնում ենք՝ դանդաղ և հետո միանգամից:
- Լավ ընկերներին դժվար է գտնել, և անհնար է մոռանալ:
- Աշխարհը ցանկությունների իրականացման գործարան չէ:
- Կգա ժամանակ, երբ մենք բոլորս կմահանանք: Բոլորս: Կգա ժամանակ, երբ չեն մնա մարդիք, ովքեր հիշում են, թե ով է եղել և նույնիսկ ինչ է արել: Չի մնա ոչ ոք, ով կհիշի Արիստոտելի կամ Կլեոպատրայի մասին, առավել ևս քո մասին: Այն ամենը, ինչ մենք արել են, կառուցել ենք, գրել ենք, հորինել ենք և բացահայտել ենք, մոռացված կլինի: Այդ ամենը անհետ կկորի: Միգուցե, այդ ժամանակը կգա շուտով, միգուցե միլիոնավոր տարիներ անց, բայց եթե նույնիսկ մենք գոյատևենք մինչև Արևի անկումը, մարդկությունը հավերժ ապրել չի կարող: Ժամանակը կար մինչև այն, որ կենդանի օրգանիզմները տեղյակ էին իրենց գոյության մասին, կլինի ժամանակը և մեզանից հետո: Իսկ եթե քեզ անհանգստացնում է մոռացությունից անխուսափելիությունը, առաջարկում եմ անտեսել այդ վախը, ինչպես դա ուրիշներն են անում:
- Սիրել, նշանակում է կատարել խոստումը ցանկացած պարագայում:
- Փիտեր վան Հաութենը միակն էր, ով ա) գիտեր, թե ինչ է նշանակում մահանալ, և բ) դեռ չէր մահացել:
- Իմ մտքերը՝ աստղեր են, որոնք ես չեմ կարողանում միացնել համաստեղություններում:
- Յուրաքանչյուրը պետք է ունենա իրականա սեր, որը կտևի առնվազն մինչև կյանքի վերջ:
- Կորցնել մի մարդու, ում հետ քեզ կապում են հիշողությունները, նույնն է ինչ կորցնել հիշողությունը, և կարծես այն ամենը, ինչ մենք արել ենք, պակաս իրական և կարևոր, քան մի քանի ժամ առաջ:
- Նրա աչքերն այնքան թափանցիկ կապույտ էին, որ թվում էր` կարող ես դրանց միջով նրա ներքինը տեսնել:
- Ամեն ինչ ավելի արագ կստացվեր, եթե պարզապես մի կողմ նետեին էդ արգելապատնեշները:
- «Լավ» բառը լի է կրքով:
- Հուսահատ ու մենավոր ճոճանակը սիրառատ ու ջերմ օջախ է փնտրում:
- Գնանք, շրջենք կիսադատարկ փողոցներով, մրմունջների ապաստաններով անհանգիստ գիշերների` մեկ-գիշերանոց, էժանագին հյուրանոցներում, ոստրեների խեցիներով լի փոշոտ հատակով ռեստորաններում: Քեզ կրնկակոխ հետևող փողոցներով, որ ինչպես տաղտկալի փաստարկ, հետածնդում են մի նենգ նպատակ. հանգեցնել քեզ մի ճնշող հարցի, բայց մի հարցրու, թե այդ ինչ հարցի, արի ուղղակի գնանք նրանց այցի:
- Դու հավերժ կապրես մեր սրտերում, մեծատառով մարդ:
- Դու հավերժ կապրես իմ հիշողությունների մեջ, որովհետև ես հավերժ ապրելու եմ: Հիմա ես քո Աստվածն եմ, մեռած տղա:Հիմա ես եմ քո տերը:
- Մենք ապրում ենք գիտակցականության արարմանն ու ոչնչացմանը նվիրված տիեզերքում:
- Նա այնքան գեղեցիկ է, որ չես հոգնում նրան նայելուց:
- Նա կատակասեր է, բայց ոչ երբեէ` ստոր:
- Դու չես որոշում այս աշխարհում քեզ ցավ կպատճառեն, թե ոչ, բայց կարող ես ընտրել, թե ով ցավ պատճառի քեզ:
- Մարմինն անջատվում է, երբ ցավը չափից անտանելի է դառնում,և հասկանում ես, որ գիտակցությունը ժամանակավոր է:
- Միակ լուծումը աշխարհը ջնջելն է, և նորից դարձնել խավար, լուռ ու անմարդաբնակ:
- Մեղավորը մեր աստղերը չեն, այլ մենք` ինքներս:
- Կերտեք հիշողություններ ձեր երեխայի կամ երեխաների հետ, որպեսզի նրանք օրերից մի օր, նայելով ճոճանակին, համակվեն սուր, սենտիմենալ զգացողություններով:
Աղբյուրներ
- Ջոն Գրին, «Աստղերն են մեղավոր», Էդիթ Պրինտ, 2015 թվական, 304 էջ, Պինգվին Գրուպ 2015, ISBN 978-9939-52-973-8