Ռոբերտ Կիյոսակի
Արտաքին տեսք
Ռոբերտ Կիյոսակի (անգլ.՝ Robert Toru Kiyosaki, ճապ.՝ ロバート・トール・キヨサキ, ապրիլի 8, 1947, Հիլո, Հավայի շրջան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի (ճապոնական ծագմամբ) գործարար, ներդրող, գրող և ուսուցիչ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Աղքատ, անհաջողակ, անառողջ ու դժբախտ մարդը նա է, ով չափազանց հաճախ է օգտագործում «վաղը» բառը[1]։
- Երբ դուք ֆինանսական դժվարությունների մեջ եք, տեղի մի տվեք ճնշմանը, մի օգտագործեք ձեր խնայողությունները կամ պարտք մի վերցրեք։ Օգտագործեք այդ ճնշումը ձեր ներքին ֆինանսական հանճարին մոտիվացնելու համար, որպեսզի նա գտնի ավելի շատ գումար աշխատելու ճանապարհներ[1]։
- Մի ծանրաբեռնեք ձեզ մեծ պարտքերով։ Մի մտեք առնետավազքի մեջ։ Ծախսերը պահեք հնարավորինս ցածր մակարդակի վրա։ Եվ առաջին հերթին ձևավորեք ձեր ակտիվներն ու եկամտի աղբյուրները։ Իսկ հետո արդեն դուք կկարողանաք գնել թե՛ լավ մեքենա, թե՛ մեծ տուն[1]։
- Հաճախ, երբ մարդը պաշտոնի բարձրացում է ստանում, անմիջապես սկսում է ավելի շատ գումար ծախսել, գնել թանկարժեք իրեր, միայն թե ուրիշներից ավելի վատ տեսք չունենա։ Եվ սովորաբար նա անում է դա ապառիկի կամ պարտքերի միջոցով։ Իսկ մարդը, ով պարտքերի մեջ է խրվել, արդեն կապված է ոտքերով ու ձեռքերով։ Նա չի կարող դուրս գալ աշխատանքից, իսկ ճգնաժամի դեպքում առհասարակ ամեն ինչ կարող է կորցնել։ Ծախսեք և ձեզ շռայլություններ թույլ տվեք միայն այն դեպքում, երբ ունեք եկամտի անդադար ու կայուն հոսք[1]։
- Առաջին հերթին ներդրում արեք ձեր ինքնակրթության և զարգացման մեջ։ Օգտագործեք դրա համար բոլոր հնարավոր տարբերակները, նույնիսկ եթե դրանք ձեզ ձանձրալի թվան։ Անգամ եթե ինչ-որ պահի դուք ամեն ինչ կորցնեք, ձեզ կմնա ձեր խելքը, որի օգնությամբ դուք կկարողանաք շատ արագ ամեն ինչ վերականգնել։ Այնպես որ, երբեք մի ծուլացեք սովորել և բարձրացնել ձեր ֆինանսական գրագիտությունը[1]։
- Ժամանակը, ըստ էության, մեր միակ ունեցած կապիտալն է։ Սակայն այն հնարավոր չէ կուտակել, փոխանակել կամ գնել։ Այն հնարավոր է միայն ծախսել։ Եվ միակ տարբերությունը հարուստների և աղքատների միջև այն է, թե ինչպես են նրանք ծախսում իրենց ժամանակը[1]։
- Ինքնակառավարման ու վերահսկման համակարգի բացակայությունը ամենամեծ տարբերակիչ գծերից է հարուստ մարդկանց և միջին ու աղքատ խավերի միջև[1]։
- Եթե դուք գտել եք այն գործը, որը ձեզ առավելագույն հաճույք է պատճառում, ապա դա ամենայն հավանականությամբ ձեր կոչումն է, հետևաբար դա ամենակարևոր բանն է, որով կարող եք զբաղվել ձեր կյանքի ընթացքում[1]։
- Մի վատնեք ժամանակ անիմաստ հարաբերությունների վրա։ Միլիոնատերերի մեծ մասը իրենց ողջ կյանքի համար մեկ ուղեկից են ընտրում։ Իսկ եթե դուք կին եք և ուզում եք հաջողակ լինել, դարձրեք հաջողակ ձեր ամուսնուն, միասին շատ ավելի հեշտ է իրականացնել ընդհանուր նպատակները[1]։
- Ժամանակակից աշխարհում շատ կարևոր են վաճառել կարողանալն ու մարքեթինգի հնարքներին տիրապետելը։ Մարդիկ, ովքեր սովորում են վաճառել, ինքնաբերաբար սովորում են նաև շփվել մարդկանց հետ։ Այդպես նրանք արդյունավետ հարաբերություններ են կառուցում ոչ միայն իրենց հաճախորդների, ղեկավարի կամ ենթակաների, այլև ընտանիքի անդամների հետ։ Շփման կարողությունները հասարակության մեջ հաջողության հասնելու գլխավոր պայմանն են։ Սովորեք գեղեցիկ խոսել, գրագետ գրել և վարել բանակցություններ[1]։
- Հիշեք, որ ամեն մարդ, ով հասել է մեծ բարձունքների, սկսել է փոքրից։ Սկսեք քիչ-քիչ փոխել ձեր մտածելակերպը և կկարողանաք փոխել նաև ձեր իրականությունը[1]։
- Արդարացումները ստեր են, որոնք դուք ասում եք ինքներդ ձեզ։ Դադարեք նվնվալ, բողոքել և ձեզ երեխայի պես պահել։ Արդարացումները մարդուն աղքատ են դարձնում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]