Պլոտինոս

Վիքիքաղվածք-ից

Պլոտինոս Լիկոպոլսեցի, հին հույն փիլիսոփա, նորպլատոնականության փիլիսոփայական ուղղության հիմնադիր։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Եվ այժմ պետք է համարել, թե Պարզը ներկա է, երբ իբրև ինչ-որ մեկի կողմից կանչված աստվածություն՝ նա գալիս ու լուսավորում է։ Եթե չգար, չէր լուսավորի։ Այդ պատճառով էլ չլուսավորված հոգին նրան չի ընկալում ինբև աստված։ Բայց եթե լուսավորված է, ապա արդեն ունի այն, ինչին կարող է ձգտել։ Ընդսմին, հոգու իրական նպատակն է՝ հասնել ու առնչվել նրա Լույսին և դրա միջոցով տեսանել նրան։ Տեսանել ոչ թե ուրիշի լույսի միջոցով, այլ այն Լույսի, որով ինքն ունակ է տեսանել։ Հոգին պետք է տեսանի այն Լույսը, որով ինքը լուսավորված է։ Զի մենք էլ արեգակը չենք տեսնում ուրիշի լույսի միջոցով։ [Հարցնում ես], բայց ինչպե՞ս կարող է դա պատահել։ Ձեռք քաշիր[1]։
  • Բարիքը պարզ է ու միայն բարիք։ Նա առավել քան այդպիսին է, քանզի նրանից միայն բարիք է բխում։ Դա հիմք է տալիս ասելու, որ Նախագույնը կամ Բարիքը բացահայտվում է իբրև ամենայն ինչից վեր գտնվող բարիք, որ իր ծիրում նա չունի որևէ այլ բան, անխառն է այլ բաներից՝ հանդիսանալով դրանց պատճառ։ Ուստի Գեղեցիկը չի կարող բխել տգեղից, իսկ Գոյը՝ անորոշ բաներից։ Եվ արարիչն էլ ավելի բարձր է արարյալից, քանզի ավելի կատարյալ է[2]։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Պլոտինոս (1999). Էննեադներ. Գիրք V. Սարգիս Խաչենց. էջ 47. 
  2. Պլոտինոս (1999). Էննեադներ. Գիրք V. Սարգիս Խաչենց. էջ 69. 
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Պլոտինոս հոդվածը նաև Վիքիպեդիայում: