Անտոն ԼաՎեյ
Արտաքին տեսք
Անտոն Շանդոր ԼաՎեյ (անգլ.՝ Anton Szandor LaVey) (ապրիլի 11, 1930 — հոկտեմբերի 29, 1997), ծնված Հովարդ Ստենտոն Լևի (անգլ.՝ Howard Stanton Levey), Սատանայի եկեղեցու ամերիկացի հիմնադիր և բարձր քահանա, ինչպես նաև գրող, օկուլտիստ և երաժիշտ։ Նա Սատանայական Աստվածաշնչի գրողն է և ԼաՎեյան սատանիզմի հիմնադիրը, մի սինթեզված համակարգ՝ ըստ իր մարդկային բնույթի հասկացողության և այն փիլիսոփաների խորաթափանցությունը, որոնք պաշտպանում են մատերիալիզմը և անհատապաշտությունը, որի համար նա չի արտահայտել որևէ «գերբնական ներշնչում»։
Քաղվածքներ
[խմբագրել]- Շաբաթ գիշեր, ես տեսնում էի տղամարդկանց, որոնք ցանկամոլությամբ հետևում էին կիսամերկ աղջիկներին, որոնք պարում էին տոնահանդեսին, և կիրակի առավոտները, երբ տոնահանդեսի մյուս անկյունում վրանաշորով ավետարանիչների համար օրգան էի նվագում՝ տեսնում էի նույն տղամարդկանց իրենց կանանց ու զավակների հետ նստած, Աստծուց խնդրելիս, որ իրենց ների ու մաքրի իրենց մարմնային ցանկություններից։ Եվ մյուս շաբաթ նրանք վերադառնում էին տոնահանդես կամ մի ուրիշ բավականություններին տրվելու վայր։ Ես գիտեի, որ քրիստոնյա եկեղեցին երեսպաշտությամբ է բարգավաճում, և որ մարդու մարմնային բնույթը դուրս է գալու անկախ նրանից, որ ինչքան մաքրվի որևէ սպիտակալույս կրոնի միջոցով։
- Սատանայական աստվածաշունչ-ի ներածություն
- Այս պողպատի ու քարի չոր խոպանի մեջ ես բարձրացնում եմ ձայնս, որ դուք լսեք։ Արևելքին ու արևմուտքին գլխով եմ անում։ Հյուսիսին ու հարավին մի նշան են ցույց տալիս, որ հռչակում է. Մահ թույլին, հարստություն՝ ուժեղին։
- Սատանայական աստվածաշունչ
- Ես պատճառ եմ պահանջում քո ոսկե կանոնի համար և քո տաս պատվիրաններին հարցնում եմ ինչու և որտեղից։
- Սատանայական աստվածաշունչ
- Քո ոչ մի տպած կուռքերի առջև ես լուռ համաձայնությամբ չեմ ծալվում, և նա, ով ասում է «դու պիտի» իմ մահացու թշնամին է։
- Սատանայական աստվածաշունչ
- Դժոխքի եկեղեցական նկարագրումը մի զարհուրելի տեղ է՝ կրակի ու չարչարանքի. Դանթեի Ինֆերնո-ում և հյուսիսային եղանակներում, կարծում էին թե դա մի սառցե ցուրտ վայր է, մի հզոր սառնարան։ (Նույնիսկ իրենց հավերժ անեծքի և հոգու բովումի սպառնալիքներով, քրիստոնյա միսիոներները հանդիպել են որոշների, որ այդքան արագ իրենց ավելորդաբանությունները կուլ չէին տալիս։ Հաճույքը և ցավը, ինչպես գեղեցկությունը, հանդիսատեսի աչքում է։ Ուրեմն, երբ միսիոներները հասան Ալասկա և Էսկիմոներին զգուշացրեցին դժոխքի զարհուրանքների և հրդեհի բոցկլտացող լճի մասին, որը սպասում է օրինազանցներին, նրանք կամա հարցրին. «Ինչպե՞ս պիտի այնտեղ հասնենք։»
- Սատանայական աստվածաշունչ