Հենրի Ֆորդ
Արտաքին տեսք
(Վերահղված է Ֆորդ Հենրիից)
Հենրի Ֆորդը (անգլ.՝ Henry Ford, հուլիսի 30, 1863 — ապրիլի 7, 1947), ամերիկացի գյուտարար և «Ֆորդ» ավտոմեքենայի ընկերության հիմնադիրը։
Քաղվածքներ
[խմբագրել]- Անձնատուր եղածները շատ ավելի են, քան պարտվածները[1]։
- Ձեռք ձեռքի տված աշխատելու համար միմյանց սիրելու անհրաժեշտություն չկա։ Չափից դուրս ընկերակցությունը կարող է նույնիսկ չարիք դառնալ, եթե հանգեցնում է այն բանին, որ մեկը ջանում է ծածկել մյուսի սխալները[2]։
- Ոչ մի բան, որն իսկապես մեզ հետաքրքրում է, դժվար չէ մեզ համար[2]։
- Եթե շահույթը ճզմվելով քմավում է բանվորներից կամ գնորդներից, դա վկայում է գործի վատ վարման մասին։ Շահույթը պետք է ստացվի ավելի բարձրարվեստ կառավարումից։ Զգուշացեք ապրանք վատնելուց, զգուշացեք աշխատավարձ իջեցնելուց և հասարակությանը պլոկելուց։ Ավելի շատ ուղեղ ներդրեք ձեր աշխատանքի մեջ, ուղեղ և դարձյալ ուղեղ[2]։
- Ընդհանուր օգուտը ավելի բարձր դասիր, հասույթը պետք է ստացվի օգտակար աշխատանքի հետևանքով, այլ ոչ թե ընկած լինի նրա հիմքում[2]։
- Երբ թվում է, թե ողջ աշխարհն է քո դեմ, հիշիր, որ ինքնաթիռը քամուն հակառակ է թռչում[3]։
- Մասնագետներն այնքան խելացի ու փորձառու են, որ ճշգրտորեն գիտեն՝ ինչու չպետք է անել այսինչ բանը կամ անել այնինչը, նրանք ամենուր սահմաններ ու խոչընդոտներ են տեսնում։ Եթե ցանկանայի վերացնել մրցակիցներիս, նրանց կտրամադրեի մի դյուժին մասնագետ[3]։
- Լոկ երկու սկզբունք կա, որ մարդկանց ստիպում է աշխատել՝ աշխատավարձի մարմաջն ու այն կորցնելու վախը[3]։
- Չգիտեմ՝ ինչ արդյունք կտա ինձ գովազդը, բայց եթե գումար աշխատեցի՝ գովազդում կներդնեմ[3]։
- Շատերին աշխատանքը պայքար է ներկայանում, որը հնարավորինս արագ պետք է ավարտին հասնել; Կյանքը կանգառ չէ, այլ ճանապարհորդություն[3]։ Իսկ ով մտածում է, որ կանգ է առել, իրականում անդունդն է գլորվում[3]։
- Իմ հաջողության գաղտնիքը դիմացինի տեսակետը հասկանալն է ու թե՛ նրա, թե՛ իմ տեսակետից իրերը դիտարկելու ունակությունը[3]։
- Խանդավառություն ունենալով՝ ամեն ինչի կարող եք հասնել։ Դա ձեր աչքերի փայլն է, քայլվածքի նպատակասլացությունը, ձեռքսեղմման ամրությունը, անհավատալի էներգիայի ներհոսքն ու կյանքի գաղափարները կյանքի կոչելու կամքը։ Խանդավառ անձը մարտիկ է, իսկ խանդավառությունը՝ գործընթացի հիմնաքարը[3]։
- Օդը գաղափարներով է լի։ Դրանք անընդհատ բախում են ձեր մտքի դուռը։ Պարզապես պետք է իմանաք՝ ինչ եք ուզում, մոռանաք այդ մասին ու ձեր գործով զբաղվեք։ Գաղափարը հանկարծակի կգա[3]։
- Անհաջողությունը կրկին սկսելու հնարավորություն է, այս անգամ արդեն՝ առավել խոհեմ[3]։
- Ամեն առարկա պատմություն է պատմում, եթե իհարկե գիտես՝ ինչպես կարդալ այն[3]։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 93. ISBN 99930-2-263-2.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 166. ISBN 99930-2-263-2.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 ՀԵՆՐԻ ՖՈՐԴ. ԳՈՐԾԵԼ ԲՈԼՈՐԻՑ ՏԱՐԲԵՐ - Internest.am (en-US) (2017-09-20)։ Վերստացված է՝ 2018-03-03։