Կենիչի Օմաե

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Օմաե Կենիչիից)

Կենիչի Օմաե (ճապ.՝ 大前 研, փետրվարի 21, 1943, Կիտակյուսյու, Ճապոնիա), ռազմավարական մենեջմենթի ճապոնացի հայտնի մասնագետ, Հասարակական ծառայությունների Լուսկինի դպրոցի նախկին պրոֆեսոր, դեկան, 3C մոդելի ստեղծող[1]։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Մեր բախտը բերել է, որ ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ կարող ենք ազդել ապագայի վրա։ Մեր գաղափարների վրա հիմնվելով՝ կարող ենք ստեղծել՝ շնորհիվ այն բանի, որ ամեն ինչ տեղի է ունենում շարժման մեջ։ Փոխվում են տեխնոլոգիաները, փոխվում է հասարակությունը, փոխվում է աշխարհը։ Մեր ապագան մեր իսկ ցանկություններով կերտելու հնարավորությունն այժմ մեզ ավելի հասանելի է, քան երբևէ։
  • Ճիշտ պատասխաններ գոյություն չունեն. սա է այսօրվա աշխարհի առանձնահատկությունը։ Ոչ ոք չգիտի ճիշտ պատասխանը։ Ոչ ոք չգիտի՝ ինչպես ճիշտ կազմակերպել բիզնեսը, ընդամենը քիչ թե շատ հաջողված փորձեր են արվում։ Այդ իսկ պատճառով պարզապես կարևոր է խնդիրներին օրիգինալ պատասխաններ տալը։ Պատասխաններ, որոնք որևէ մեկը գլխի չէր ընկնի տալ։ Կարևորն այն է, որ ձեր մտածողության կառուցվածքը յուրօրինակ լինի։ Եվ գնահատվում է այն, որ դուք խիզախություն և գործելու ցանկություն ունեք։ Գնահատվում է մտածելու, վերլուծելու և հետևություններ անելու ձեր կարողությունը։ Իրական կյանքում պատասխաններ իմանալն անկարելի է, ստիպված եք լինելու հիպոթեզներ կառուցել և ապացուցել իրական կյանքում դրանց գոյություն ունենալու իրավունքը, այնուհետև ձեր այդ կառուցած մոդելով առաջնորդվելով՝ այն իրականացնելու եք կյանքում։
  • Բոլոր ռեսուրսներից ամենակարևորը մարդկային ռեսուրսն է։ Օրինակ, Ճապոնիան, որը կղզի-պետություն է, որը հարուստ չէ բնական ռեսուրսներով՝ ոչ նավթ ունի, ոչ ածուխ, ոչինչ, բայց փոխարենը՝ ունի լավ մարդիկ։ 120 միլիոն լավ մարդիկ, որոնք հրաշք գործեցին՝ ստեղծելով աշխարհում երկրորդ ամենահզոր տնտեսությունը։ Նույնը կարելի է անել նաև ձեր ընկերությունում։ Ընկերությունը կարող է և չունենալ արտադրական բավարար հնարավորություններ, ռեսուրսներ, բայց եթե ունենա լավ մարդիկ, ապա նրանք բոլոր դժվարությունները կհաղթահարեն և ընկերությունը կծաղկեցնեն։
  • Ես միշտ խորհուրդ եմ տալիս՝ ղեկավարի գործունեությունը քննադատելիս՝ միշտ ինքներդ ձեզ դրեք ղեկավարի տեղը։ Մտածեք՝ ի՞նչ կանեիք, եթե հայտնվեիք Yahoo-ի գլխավոր տնօրենի դերում։ Հիմնական պատասխանը հետևյալն է՝ ես չգիտեմ, ինքը պետք է որոշի՝ վաճառե՞լ այսինչ բանը «Մայքրոսոֆթին», թե՞ ոչ։ Ո՛չ։ Մտածե՛ք։ Ինչպե՞ս կվարվեիք դուք։ Ի՞նչ կանեիք, եթե լինեիք General Motors-ի տնօրենը։ Այս մեթոդը կարևոր է՝ ուրիշների խնդիրները լուծելու առումով։ Ավելի հեշտ է խորհուրդներ տալը, քան ինքնուրույն որևէ ընկերություն ղեկավարելը։ Իսկ երբ խոսքը վերաբերում է ձեզ կամ ձեր ընկերությանը, ճիշտ որոշում կայացնելն ավելի դժվար է դառնում։ Սակայն, երբ մտածում եք ուրիշի բիզնեսի մասին՝ հաջողությունների շանսերն ավելի են մեծանում։ Եթե այս գործողությունը 20 անգամ կրկնեք, ապա, երբ գործը հասնի ձեր սեփական ընկերությանը, առաջադրված խնդիրն ավելի լավ կլուծեք։
  • Կրեատիվությունը եկամուտ է բերում։ Այսօր ստեղծարար մտածողությունը քիչ եկամուտներ չի բերում։ Օրինակ, Pokemon-ը ֆանտաստիկ եկամուտներ է բերում Nintendo-ին՝ ընդամենը մեկ մարդու երևակայության արդյունք հանդիսանալով։ Կամ՝ ճապոնական մեքենաների դիզայնը, որոնց շնորհիվ դրանք հաջողությամբ վաճառվում են Չինաստանում։ Այդ ամենը կրեատիվ մտածողության արդյունք է։ Այսօր դա է պետք զարգացնել։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. "Kenichi Ohmae: He is known as Mr. Strategy and has developed the 3C's Model" on easy-strategy.com, retrieved on 12 June 2011.


Աղբյուրներ[խմբագրել]