Jump to content

Դեյլ Քարնեգի

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Քարնեգի Դեյլից)

Դեյլ Բրեքենրիջ Քարնեգի (անգլ.՝ Dale Breckenridge Carnegie, նոյեմբերի 24, 1888 — նոյեմբերի 1, 1955), ամերիկացի դասախոս և գրող։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Դուք կարող եք 2 ամսվա ընթացքում ավելի շատ բարեկամներ նվաճել՝ ուրիշներով հետաքրքրվելով, քան 2 տարվա ընթացքում՝ ջանալով հետաքրքրել ուրիշներին սեփական անձով։
  • Դեպի մարդու սիրտ տանող ամենաստույգ ուղին նրա հետ զրույցն է այն մասին, ինչը նա ամենից շատ է գնահատում։
  • Ներշնչեք ձեր զրուցակցին իր նշանակալիության գիտակցությունը և արեք այդ անկեղծորեն։
  • Վիճաբանության ժամանակ հաղթողներ չեն լինում։ Խուսափեք վեճերից, ինչպես կաշխատեք փրկվել երկրաշարժից կամ բոժոժավոր օձի հետ հանդիպումից։
  • Խոսքային մենամարտում ցանկացած մարդու, անկախ նրա մտավոր զարգացումից, գրեթե անհնար է ստիպել փոխել իր կարծիքը։
  • Թյուրիմացությանը կարելի է վերջ տալ ոչ թե վիճաբանությամբ, այլ միայն տակտով, դիվանագիտությամբ, բարյացկամությամբ և զրուցակցի տեսակետը հասկանալու կարեկցական զգացմամբ։
  • Վիճում հաղթելու միակ միջոցը նրանից խուսափելն է։
  • Մարդկանց պետք է սովորեցնել այնպես, ասես նրանց չեք սովորեցնում։ Եվ անծանոթ բաները պետք է մատուցել մոռացվածների նման։
  • Հարգանքով վերաբերվեք ձեր զրուցակցի կարծիքին։ Երբեք մարդուն մի ասեք, որ նա իրավացի չէ։
  • Կարեկցանքով վերաբերվեք ուրիշների մտքերին և ցանկություններին։
  • Կոչ արեք ավելի ազնիվ մղումների։
  • Որպեսզի հոգով ուժեղ և համարձակ մարդկանց հակեք ձեր տեսակետին, մարտահրավեր նետեք նրանց, դիպեք զգայուն թելերին։
  • Զրույցը սկսեք զրուցակցի արժանիքները գովելուց և անկեղծորեն գնահատելուց։
  • Նախ խոսեք սեփական սխալների մասին, իսկ հետո արդեն քննադատեք զրուցակցին։
  • Ուրիշների սխալները ցույց տվեք ոչ թե ուղղակի այլ անուղղակի ձևով։
  • Զրուցակցին հարցեր տվեք նրան ինչ որ բան հրամայելու փոխարեն։
  • Մարդկանց համար բարի համբավ ստեղծեք, որը նրանք կջանան արդարացնել։
  • Հասեք այն բանին, որ մարդիկ ուրախությամբ անեն այն, ինչ դուք եք առաջարկում։
  • Պետք չէ քննադատել և կշտամբել։ Եղեք սիրալիր։
  • Ելույթ ունենալու կարողությունը հռչակավոր դառնալու ամենակարճ ուղին է։ Այն մարդուն պահում է ուշադրության կենտրոնում և մի գլուխ բարձրացնում է ամբոխից։ Իսկ նրան, ով կարողանում է լավ խոսել, սովորաբար վերագրում են այնպիսի արտասովոր հատկություններ, որոնցով իրականում նա օժտված չէ։

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Դեյլ Քարնեգի, «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա»
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Դեյլ Քարնեգի հոդվածը նաև Վիքիպեդիայում: