Jump to content

Իվան Տուրգենև

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Տուրգենև Իվանից)
Իվան Տուրգենևը (1874)

Իվան Սերգեևիչ Տուրգենև (ռուս.՝ Иван Сергеевич Тургенев, նոյեմբերի 9, 1818 — սեպտեմբերի 3, 1883), ռուս գրող, բանաստեղծ։

Քաղվածքներ

[խմբագրել]

Աղբյուրով

[խմբագրել]
  • Մեզանից յուրաքանչյուրն ունի մի խարիսխ, որից եթե չուզենաս՝ չես կարող բաժանվել, դա պարտքի զգացումն է[1]։
  • Խղճուկ է նա, ով ապրում է առանց իդեալի[2]։
  • Երբ կվերանան դոնկիխոտները, թող փակվի պատմության գիրքը. նրանում կարդալու բան չի լինի[3]։

Առանց աղբյուրի

[խմբագրել]
  • Հրամանով արված բարիքը բարիք չէ։
  • «Վաղը» բառը հորինված է անվճռական մարդկանց և երեխաների համար։
  • Երջանկությունն առողջության նման է․ երբ այն չես նկատում՝ նշանակում է նա կա։
  • Եթե ձգտումը ծագում է մաքուր աղբյուրից, նա, այնուամենայնիվ, թեկուզ լիովին չհաջողված, նպատակին չհասած, կարող է շատ մեծ օգուտ բերել։
  • Ով ձգտում է մեծ նպատակի՝ իր մասին չպետք է մտածի։
  • Պարսավելու, նախատելու իրավունք ունի միայն նա, ով սիրում է։
  • Ոչ ժամանակին ազդարարված ճշմարտությունը ավելի վատ է կեղծիքից, ոչ ժամանակին բարձրացված հարցը միայն խճճում ու խանգարում է։
  • Միայն բացասմանն ուղղված խելքը աղքատանում է, չորանում։
  • Չկա ավելի տանջալից բան, քան հենց նոր կատարած հիմարության գիտակցումը։
  • Պահպանեցե՛ք լեզվի անաղարտությունն ինչպես սրբություն։ Երբեք մի օգտագործեք օտարազգի բառեր։
  • Կարդացեք ոչ թե ինչ պատահի, այլ խիստ ընտրությամբ։ Դաստիրակեք ձեր ճաշակն ու մտածողությունը։
  • Ճշմարտությունն օդ է, առանց որի հնարավոր չէ շնչել։
  • Սերն ուժեղ է մահից և մահվան սարսափից։ Միայն նրանով, միայն սիրով է կանգուն մնում ու շարժվում աշխարհը։
  • Եսասիրությունը ինքնասպանություն է։ Եսասեր մարդը չորանում է ինչպես միայնակ, անպտուղ ծառը, բայց ինքնասիրությունը, որպես եռանդուն ձգտում դեպի կատարելություն, վեհի աղբյուրն է։
  • Առանց ինքնասիրության մարդը ոչնչություն է։ Ինքնասիրությունը արքիմեդյան լծակ է, որով կարելի է երկրագունդը տեղաշարժել։
  • Կան երեք տիպի եսամոլներ՝ եսամոլներ, որոնք իրենք ապրում են և չեն խանգարում ապրել ուրիշներին․ եսամոլներ, որոնք իրենք ապրում են և խանգարում են ապրել ուրիշներին․ վերջապես, եսամոլներ, որոնք ոչ իրենք են ապրում և ոչ էլ ուրիշներին թույլ տալիս ապրել։
  • Չափից դուրս հպարտությունը չնչին հոգու ցուցանական է։
  • Մարդը միշտ ինչ-որ ամոթալի ու անհարմար վիճակում է գտնվում, երբ շատ է խոսում։
  • Օ՜, երիտասարդություն։ Երիտասարդությո՛ւն։ Գուցե քո հմայքի ողջ գաղտնիքը ոչ թե ամեն ինչ անելու հնարավորության մեջ է, այլ այն մասին մտածելու հնարավորության մեջ, որ դու ամեն ինչ կանես։
  • Ծիծաղելիից վախեցողը ճշմարտությունը չի սիրում։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 129.
  2. ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 130.
  3. ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 134.
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Իվան Տուրգենև հոդվածը նաև Վիքիպեդիայում: