Սպանված աղավնի

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Սպանված Աղավնի (ֆիլմ)ից)
Տեսարան ֆիլմից

Սպանված աղավնի, 2009 թվականին լույս տեսած գեղարվեստական կինոնկար է, հիմնված Նար-Դոսի «Սպանված աղավնի» վիպակի վրա։ Կինոռեժիսորն է Հրաչ Քեշիշյանը։

Ռուբեն Թուսյան[խմբագրել]

  • Գիտե՞ս ինչու են տղամարդն ու կինը իրար խանդում։ Կինը կարծում է, թե տղամարդի համար միակը չէ, իսկ տղամարդը կարծում է կնոջ համար ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինը։
  • Գիշերներն էլ քնում ես, հա՞։ Հասկացա՛, դու ուզում ես առողջ մեռնել։
  • Հա, շուն շան որդի եմ։ Բայց ավելի լավ է շուն շան որդի լինեմ, քան էշ ու ավանակ։
  • Կանանց չես ճանաչում. մինչև անձնատուր լինելը խրտնում են այծի պես, անձնատուր լինելուց հետո կապվում են շան պես։

Գարեգին[խմբագրել]

  • Այդ տեսակ աղջկա համար մեռնելը խաղ ու պար է, Միքայել։

Սառա[խմբագրել]

  • Իսկ երբ ժամանակ է անցնում, սերն անցնում է... աննկատ։
  • Սիբիր, Սիբիր... Սիբիր քո պաղ հոգին է, քո դավաճան սուտը...
  • Սպանեցի, բայց ոնց որ ինձ եմ սպանում...
  • Չեն ներում միայն նրանց, ում չեն սիրում։
  • Իսկ քեզ համար ի՞նչն է կարևոր, որ ներեմ, թե՞ սիրեմ։
  • Սիրել շանը ու պատժվել, որ դու էլ նրա նման շուն չես...

Արտաքին հղումներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Վիքիպեդիա