Jump to content

Կոլետ

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Սիդոնի-Գաբրիել Կոլետից)
Կոլետը

Սիդոնի-Գաբրիել Կոլետ (ֆրանսերեն՝ Sidonie-Gabrielle Colette, հունվարի 28, 1873 — օգոստոսի 3, 1954), ֆրանսիացի գրող։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Խելացի բան է բարեկամության անիվը թրջել նրբանկատ քաղաքավարության յուղով[1]։
  • Աշխատանքը նման է գեղեցիկ կնոջ․ նա էլ սպասել չի սիրում[2]։
  • Օտար անկողնում միշտ վատ ես քնում[2]։
  • Կինը կարող է անել այն ամենը, ինչ որ տղամարդը, բացի մի բանից՝ պատը կանգնած թրջելը[2]։
  • Երբ քեզ սիրում են, ոչ մի բանում չես կասկածում, երբ ինքդ ես սիրում, ամեն ինչում կասկածում ես[2]։
  • Կինը հազվադեպ է ներում տղամարդու խանդը և երբեք չի ներում խանդի բացակայությունը[2]։
  • Ինձ այլևս չեն պարսավում, ուրեմն տարիքս այն չէ[2]։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 24. ISBN 99941-807-0-3. 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 394։