Մա Յուն
Արտաքին տեսք
(Վերահղված է Ջեկ Մաից)
Մա Յուն (չին.՝ 马云, կամ՝ Ջեկ Մա, սեպտեմբերի 10, 1964, Հանչժոու, Չինաստան), չինացի գործարար, Alibaba Group ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ։ Առաջին գործարարն է Չինաստանից, ում նկարը հայտնվել է Ֆորբս ամսագրի շապիկին։ 2014 թվականի նոյեմբեր ամսվա տվյալներով Մայի կարողությունը գնահատվում է 29.7 մլրդ դոլար՝ դարձնելով նրան Չինաստանի ամենահարուստ մարդը։ Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը։
Քաղվածքներ
[խմբագրել]- Դու չես կարող բոլորին ստիպել, որ նույն կերպ մտածեն, բայց դու կարող ես բոլորին ստիպել հավատալ մեկ ընդհանուր նպատակի։
- Ավելի հեշտ է մարդկանց համախմբել մեկ ընդհանուր նպատակի շուրջ, քան մեկ ընդհանուր առաջնորդի։
- Կազմակերպության առաջնորդը երբեք չպետք է համեմատի իր տեխնիկական հմտություններն աշխատակիցների կարողությունների հետ։ Աշխատակիցների տեխնիկական հմտությունները պետք է ավելի լավը լինեն, քան ձերը։ Այլապես, կարող եք համոզված լինել, որ սխալ մարդկանց եք աշխատանքի վերցրել։
- Քաղաքականությունն ու փողը հազվադեպ են հայտնվում միևնույն մարդու ձեռքերում։ Եթե մտել եք քաղաքականություն, մոռացեք բիզնեսի մասին։ Եվ հակառակը։ Եթե փողը մոտենում է քաղաքականությանը, նույնն է թե՝ լուցկին մոտեցնես պայթուցիկին. սպասիր պայթյունի։
- Միայն հիմարներն են օգտագործում բերանը խոսելու նպատակով։ Խելացին խոսում է գլխով, խելամիտը՝ սրտով։
- Եթե բոլորին վերաբերվեք որպես թշնամի, նրանք իսկապես կդառնան ձեր թշնամին։
- Մրցակցությունը շախմատ խաղալու պես բան է։ Եթե պարտվել եք, կարող եք ևս մեկ անգամ խաղալ։ Պարտադիր չէ կռվել։
- Եթե անդադար ընկնում եք ընկճախտի մեջ և հաճախ բողոքում եք կյանքից, ապա սա նմանվում է գինեմոլության՝ որքան շատ եք խմում, այնքան ամեն ինչ բարդանում է։ Հաջողության հասնելու ճանապարհին կհասկանաք, որ հաջողակ մարդիկ չեն բողոքում և չեն նվնվում։
- Աշխարհին հետաքրքրում է ոչ թե այն, ինչ կասեք, այլ՝ ինչ կանեք։
- Իսկական հնարավորություններն այնտեղ են, որտեղ իրենց ոչ ոք չի նկատում։
- Ձեր վերաբերմունքն է որոշում, թե որքան հեռուն կգնաք։
- Փնտրեք ճիշտ մարդկանց, ոչ թե՝ լավերին։
- «Անվճարը» շատ թանկ բառ է։
- Այսօր հեշտ չի լինի, վաղը կլինի ավելի դժվար, սակայն վաղը չէ մյուս օրն ամեն ինչ հրաշալի կլինի։