Ջալալ ադ Դին Ռումի
Արտաքին տեսք
(Վերահղված է Մոլանա Ռումիից)
Ջալալ ադ Դին Մուհամեդ Ռումի (պարսկ.՝ جلالالدین محمد رومی, կարդ.՝ Ջալալ էդ-դին Մօհամմադ-ե Բալխի, սեպտեմբերի 30, 1207 — դեկտեմբերի 17, 1273), պարսիկ բանաստեղծ, իրավաբան, աստվածաբան և սուֆի։ Բալխի քաղաքի անվանումով կոչում են նաև Ջալալ ադ Դին Մուհամեդ Բալխի (պարսկ.՝ جلالالدین محمد بلخى), ճանաչված է նաև որպես Մոլանա (արաբերեն նշանակում է մեր մոլան, մեր առաջնորդը), պարսկախոսների մոտ առավել ճանաչված է որպես Մոլավի, իսկ թրքախոսների և անգլիախոսների մոտ առավել ճանաչված որպես Ռումի։
Քաղվածքներ
[խմբագրել]- Տհաս սիրտը բաժանվելուց, տառապելուց է թրծվում,
Թե չէ սիրո կեղծն ու ճիշտը ո՞նց հասկանա աշխարհում[1]։ - Քեն ու նախանձ քո սրտիցը դուրս վանիր.
Գեշ մտքերդ, գեշ բնույթդ այպանիր.
Թե վատ գործ ես բռնել՝ իսկույն կասեցրու,
Լավ համբավդ ավելացրո՛ւ պահպանի՛ր[2]։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Արմանուշ Կոզմոյան, ed (2004). Պարսից պոեզիայի ընտրանի. Մուղնի հրատարակչություն. էջ 14. ISBN 99941-33-16-0.
- ↑ Արմանուշ Կոզմոյան, ed (2004). Պարսից պոեզիայի ընտրանի. Մուղնի հրատարակչություն. էջ 94. ISBN 99941-33-16-0.