Հարսնացու հյուսիսից

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Հարսնացուն հյուսիսիցից)

«Հարսնացու հյուսիսից», հայկական երաժշտական-կատակերգական կինոնկար, որը նկարահանվել է 1975 թվականին։ Ռեժիսորն է Ներսես Հովհաննիսյանը, ըստ Ժորա Հարությունյանի սցենարի։

Քաղվածքներ[խմբագրել]

  • —Չբռնեմ ու կատաղե՛մ։
  • —Բա ես՝ Փարսադանի տղա Մուրադս, գամ հասնեմ ստեղ, ու ինձ ասեն նյե՞տ։
  • —Մենք պետքա Իվանի պոչից բռնենք։
  • —Էդ ո՞վ էր։
—Չճանաչեցի, գլխին բան կար։
  • —Ջրի գող էլ դառանք...
  • —Ես որ ասում եմ ե՜ս, ուրեմն Արուսն էլ հետս ա...
  • —Ուզում ա, որ կատաղեմ։
  • —Թե ասա ջահել աղջիկ ես, մազերդ ինչի՞ ես բոքս կտրել։
  • Մուրադ — Էդ ո՞վ էր։
Սերոբ — Էն մեկը Սերաֆինն էր, Իվանի ընգերը:
Մուրադ — Բա էն մյու՞սը:
Սերոբ — Այ մարդ, դե մարդ էր, բարև տվեց՝ բարև տվինք էլի. վա՜յ:
  • Երվանդ — Կոստյու՞մն է, որ քեզ պետք է գեղեցկացնե։
  • —Արտակից խառը հեռագիր ա էկել, բան չեմ հասկանում։
  • —Ա˜խ, երազս կատարվեց։
  • —Օնա եշչո մոեվո օտցա նե զնաետ։
  • —Ասա քեռիդ աշխարհ տեսած մարդ ա, մի էդ աղջկա նկարն ուղարկի, տես՝ ինչ՞ ա ասում։ Ուրիշները որտեղից որտեղ մարդ են մեջ քցում, որ հետս խորհուրդ անեն, սրա համար՝ հե՛չ։
  • —Էս գործին խելքը գլխին մառդ ա պետք։
—Ես էն կողմերում կռվել եմ:
  • —Բա Արտակը չի ասի՝քեռիս ո՞ւր ա։
—Արտակը ղալաթ կանի:
  • —Դու էլ կգնաս որպես գյուղական ինտելիգենցիայի ներկայացուցիչ։
  • —Մուրա՛դ, դու էլ աշխատի էն կողմերում չկատաղես։
—Նայած հանգամանքներին:
  • —Սերոբն էլ կգա, որ էնտեղ ճամփեքին չխեղճանանք։
  • —Ուրեմն Մուրադը ճամփա գնալ չգիտի, Սերոբը պիտի ճամփա ցույց տա՞։
  • —Ուրեմն Երվանդը ջութակ-մութակ քոքելով պիտի գնա, ես, որ էս խելքի տերն եմ, չպիտի գնա՞մ։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Վիքիպեդիա
Կարդացե՛ք Հարսնացու հյուսիսից հոդվածը նաև Վիքիպեդիայում: