Ստանիսլավ Լեմ
Արտաքին տեսք
(Վերահղված է Լեմ, Ստանիսլավից)
Ստանիսլավ Լեմ (լեհ.՝ Stanisław Lem, սեպտեմբերի 12, 1921 — մարտի 27, 2006), լեհ գրող, երգիծաբան, փիլիսոփա, ֆանտաստ և ֆուտուրոլոգ։
Քաղվածքներ
[խմբագրել]Սոլարիս
[խմբագրել]- Ես խելագարված չէի։ Հույսի վերջին կայծը մարեց։ Անջատեցի հաղորդիչը, խմեցի թերմոսում մնացած մսաջուրը և գնացի քնելու։ [1]
- Այդ ո՞վ է, որ երբևէ չի ունեցել մի այդպիսի երազանք, մի նման զառանցանք։ Հապա պատկերացրում մի... մի... այդպիսի մոլի մեկին, որը սիրահարվել է, ասենք, կեղտոտ սպիտակեղենից պոկած մի լաթի վրա, որը վտանգի տակ դնելով սեփական կաշին, աղաչելով ու սպառնալով ուզում է ձեռք գցել իր այդ «թանկագին» փալասը... Հա՞, հավանաբար ինչ-որ զվարճալի բան կստացվի, այո՞։ Նա միաժամանակ և ամաչում է իր տենչանքների առարկայից, և գժվում է ու պատրաստ է կյանքը տալու նրա համար, վեր ելնելով ու հասնելով թերևս մինչև Ռոմեոն ու Ջուլիետը, մինչև նրանց զգացմունքները։ Նման բաներ պատահում են։ Չէ՞ որ հայտնի է, որ կան բաներ... իրադրություններ... այնպիսիք, որ սեփական մտքերից դուրս ոչ ոք չի հանդգնի իրականացնել դրանք... ցնցումի, անկման, խենթության կամ անվանիր ինչպես որ ուզում ես, մի պահ։ Ու դրանից հետո խոսքը գործ է դառնում։ Ամբողջը սա է[2]։
- Դու պետք է իմացած լինես, որ գիտությունը զբաղվում է միայն նրանով, թե ինչպես է կատարվում այս կամ այն բանը, ոչ թե այն հարցով, թե ինչո՛ւ է կատարվում։ [3]
Այլ
[խմբագրել]- Երկու վիճողներից ավելի շատ բորբոքվում է նա, ով իրավացի չէ[4]։
Աղբյուրներ
[խմբագրել]