Ինդիրա Գանդի
Արտաքին տեսք
(Վերահղված է Ինդիրա Նեհրուից)
Ինդիրա Փրիյադարշինի Նեհրու Գանդի (հինդի՝ इंदिरा प्रियदर्शिनी नेहरू गांधी) (նոյեմբերի 19, 1917 — հոկտեմբերի 31, 1984), հնդիկ քաղաքական գործիչ։ Չորս անգամ եղել է Հնդկաստանի վարչապետ՝ երեք անգամ անընդմեջ 1966-1977 թվականներին և չորրորդ անգամ՝ 1980-ից մինչև իր սպանությունը՝ 1984 թվականը։ Նա աշխարհի ամենաերկար ծառայած կին վարչապետն է։
Քաղվածքներ
[խմբագրել]- Որտեղ սերն է, այնտեղ կյանքն է[1]։
- Ազատագրված լինելու համար կինը պիտի ազատ զգա ինքն իրեն, ոչ թե տղամարդկանց հետ մրցակցության մեջ, այլ իր սեփական կարողությունների և անձնավորության համատեքստում։«Կանանց իսկական ազատագրումը» (անգլերեն)
- Պատմությունն ամենալավ ուսուցիչն է, որն ունի վատ աշակերտներ[2]։
- Մարտիրոսական մահը վերջը չէ, այլ միայն սկիզբը[2]։
- Ես չեմ կարծում, թե տղամարդիկ ավելի ազատ են, քան՝ կանայք[2]։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Նաիրա Ավագյան և Լուսինե Զակալաշվիլի, ed (2010). Փիլիսոփայական ասույթներ. «Զանգակ-97» Հրատարակչություն. էջ 8. ISBN 978-99941-1-748-2.
- ↑ 2,0 2,1 2,2 Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 415։