Jump to content

Մեա կուլպա

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Իմ մեղքըից)

«Մեա կուլպա (Իմ մեղքը)», հայկական կատակերգական բեմադրություն, որն առաջին անգամ բեմ է հանգել Հայաստանում 2002 թվականին։ Բեմադրիչն է Արթուր Սահակյանը, ըստ Վահրամ Սահակյանի սցենարի։

Վագրիկ

[խմբագրել]
  • Եվ ընդհանրապես չընդհատես, որ՝ չընդհատվես։
  • Արդյո՞ք ամեն հայ յուրաքանչյուր է։
  • Ինքը հոնգուր հոնգուր լացում էր։ Ինքը հլը չգիտեր, որ բարոյական հաղթանակ է տարել։
  • Վարդան Մամիկոնյանի մասին Ավարայրի ճակատամարտի վերջում

Նապոլեոն

[խմբագրել]
  • Իրարից եք փախչում ու ձեր երկրից եք փախչում։ Դուք փախած ժողովուրդ եք։
  • Ապրում եք անցյալով և այդ անցյալի կեղտն էլ քսում եք ապագային։
  • Երկու հայ կան ու գալու են՝ Ահեղ Ատյանը և Հուր Հավիտյանը, որովհետև ուզում եք ամեն ինչ ծախեք, դնեք բերաններդ։
  • Որտեղ հաց՝ էնտեղ կաց։ Որտեղ կաց՝ էնտեղ լաց։

Գյոթե

[խմբագրել]
  • Բոլորդ նույն բանն եք անում - ես ինչ անեմ։

Հիտլեր

[խմբագրել]
  • Ես գոնե գիրք եմ գրել՝ Մայ Կամֆ. ձեր գրած գիրքը ի՞նչ պիտի լինի... երևի՝ Մայ Կայֆ։

Երկխոսություն

[խմբագրել]
  • Հայ - Իսկ դա, որ երբ իրենք ծառերի վրա էին, մենք խորոված ու խաչքար էինք անում, դա գիտեն։
Վագրիկ - Իհարկե գիտեն։ Նա ասաց, ուղղակի, հիմա դուք եք ծառերի վրա ու իրենք են խորոված ուտում։

Արտաքին հղումներ

[խմբագրել]