Jump to content

Էնդերի խաղը

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Էնդերի Խաղըից)
Էնդերի Խաղը գրքի երեսը

«Էնդերի խաղը», ամերիկացի գրող Օրսոն Սկոտ Կարդի գիտաֆանտասիկ վեպը, որը հրատարակվել է 1985 թվականին։ Գիրքն ստացել է Նեբյուլա և Հյուգո մրցանակներ, և «Էնդերի խաղը» գրքերի շարքի առաջին գիրքն է համարվում։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Մեկուսացումը—ամենաբարենպաստ միջավայրն է ստեղծագործության համար։
    • Գնդապետ Գրաֆ, Լոք և Դեմոսթենես, էջ 162
  • Կհիշեմ սա, մտածեց Էնդերը, երբ պարտվեմ։ Պահել արժանապատվությունը, պատշաճ հարգանքը հատուցել, որ պարտությունը շնորհազրկություն չլինի։ Եվ հույսով եմ որ հաճախ պարտավոր չեմ լինի դա անել։
    • Եկա Տեսա Հաղթեցի, էջ 196
  • Ցավ պատճառելու ուժը միակ ուժն է, որ կարևորություն ունի, սպանելու և ոչնչացնելու ուժը, որովհետև եթե չես կարող սպանել, ապա միշտ հպատակ ես նրանց որ կարող են, և ոչինչ և ոչ ոք քեզ երբեք չի փրկի։
    • Բոնզո, 232
  • Քեզ մի բան կասեմ։ Եթե փորձես և պարտվես, ապա դա քո մեղքը չէ։ Բայց եթե չփորձես և մենք պարտվենք, ապա դա լրիվորեն քո մեղքն է։ Դու մեզ բոլորիս սպանեցիր։
    • Վալենտին, Վալենտին, 264
  • Ուսուցիչ չկա բացի թշնամին։ Ոչ ոք բացի թշնամին քեզ չի ասի թե նա ինչ է անելու։ Ոչ ոք բացի թշնամին քեզ չի սովորեցնի ինչպես ոչնչացնել և հաղթել։ Միայն թշնամին է քեզ ցույց տալիս թե որտեղ ես թույլ։ Միայն թշնամին է քեզ ասում թե նա որտեղ է ուժեղ։ Եվ խաղի միակ կանոններն այն են թե դու նրան ինչ կարող ես անել և քեզ ինչ անելուց ես կարող իրեն կանգնեցնել։ Ես քո թշնամին եմ սրանից հետո։ Սրանից հետո, ես քո ուսուցիչն եմ։
    • Մազեր Ռաքհամ, Էնդերի Ուսուցիչը, էջ 288
  • Ես երկար եմ ապրել ցավի հետ։ Չեմ իմանա թե ես ով եմ առանց դրան։
    • Էնդեր, Մեռյալների Խոսողը, էջ 357

Աղբյուր

[խմբագրել]
  • Օրսոն Սկոտ Կարդ. Էնդերի Խաղը (անգլերեն). Tom Doherty Associates. ISBN 0-812-53253-8.