Jump to content

Երջանկության մեխանիկա

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Երջանկության Մեխանիկաից)

«Երջանկության Մեխանիկա», հայկական սիրային-կատակերգական կինոնկար, որը լույս է տեսել 1982 թվականին, իսկ 1983 թվականին արժանացել պետական մրցանակի։ Ռեժիսորն է Ներսես Հովհաննիսյանը։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ռուբեն - Ախր չեն լսում, ինձ չեն լսում։
Սոնա - Ինչու՞:
Ռուբեն - Չեմ կարողանում լեզու գտնել։
  • Ռուբեն - Էլի սենտիմենտը ասեցի՞ր։
Վարդան - Հո ես պոետ չեմ, որ ամեն մեկի համար մի նոր բան հորինեմ։
  • Սոնա - Ի՞նչ է երջանկությունը։
Ռուբեն - Այդ հարցի վրա քանի քանի փիլիսոփաներ են գլուխ ջարդել. բայց ես կփորձեմ պատասխանել։
Սոնա - Չես կարող, որովհետև երջանկություն չկա. կան պարտականություններ և հոգսեր։
Ռուբեն - Պատասխան համար 1՝ երջանկությունը մարդկանց երջանկացնելու մեջ է։ Պատասխան համար 2՝ Սիրածդ գործին նվիրվելու մեջ է։ Պատասխան համար 3՝ Ճամբորդությունը, և վերջապես իմ կարծիքով, երջանկության մեխանիկան... [Սոնան քնել է]
  • Ռուբեն - Կուզենայի ամեն օր ձեզ տեսնել։
Սոնա - Դա անհնար է։
Ռուբեն - Ինչու՞:
Սոնա - Խանգարող հանգամանքները շատ են։
  • Սոնայի ընկերուհի - Ես միշտ էլ հանճարեղ եմ մտածում, միայն մեկ անգամ քեզ վրա սխալ եմ եղել։
  • Վարդան - Արի իմ հետ կատակ արա, պիո՛ս։

Արտաքին հղումներ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա