Արամ Գառոնե
Արտաքին տեսք
(Վերահղված է Գառօնէ Արամից)
Արամ Գառոնէ, բուն անունով՝ Արամ Տեր-Բաղդասարյան, (1905, Թավրիզ — 1974), իրանահայ բանաստեղծ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Սարից իջաւ, գաղտնագողի, այս գիշեր
Գարնան հովը՝ սիրուց արբած ու խելառ,
Փռեց ճամբին թովչանք ու գեղ, փռեց սէր,
Ու ծառերին գգուեց, փարուեց խանդավառ։
- Գարնանային[1]
- Փառքիդ շքեղ քո օրերին խաղաղութիւն դու սիրեցիր,
Եւ գութանիդ մաճին փարած երգը շրթիդ աշխատեցիր,
Որ մեր երկրում հացն ու գինին լինին առատ, արդար լինին,
Որ օրհնութեամբ միայն խօսին ե´ւ մանուկը ե´ւ ծերունին,
Որ խնդութիւն միայն լինի մեր դաշտերում անծայրածիր,
Դո´ւ ժողովո´ւրդ արդարամիտ, հոգիդ երգով պսակեցիր։
- Հայ ժողովրդին[2]
- Վարա՜ր, վարար առուի պէս յստակ ու հոսու՜ն,
Ծփու՜ն, ոսկի արտի պէս, հասկերով հասուն,
Դու կարկաչուն մի աղբիւր ադամանդավառ,
Դու գոյն, դու համ, դու բուրմու՜նք, Մայրենի բարբառ…
- Մայրենի բարբառ[3]
- Հսկա՜յ, հսկայ դու մի լեռ, հերոսների պապ,
Դու ոգեկոչ մի ռազմերգ, ոյժ փոթորկաթափ,
Դու անառիկ մի աշխարհ, դու ապառաժ քար,
Դու հո՛ւր, դու ռո՛ւմբ, դու կայծա՛կ, Մայրենի բարբառ…
- Մայրենի բարբառ[3]
- Քանի՜ գեհեն սրտերից,
Հոգիներից մահահոտ,
Ազատել եմ ինքս ինձ
Լոկ յոյսերովն իմ աղօտ։
- Ճամբավերջի այս օրում[4]
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Արամ Գառօնէ՝ Գարնանային։ Վերստացված է՝ 2011-05-03։
- ↑ Հայ ժողովրդին։ Վերստացված է՝ 2011-05-03։
- ↑ 3,0 3,1 Առ Ի Յստակացում։ Վերստացված է՝ 2011-05-03։
- ↑ Տէր Մուշեղ Աւետեան՝ Արձակ էջ։ Վերստացված է՝ 2011-05-03։