Jump to content

Արշակ արքա, Դրաստամատ ներքինի

Վիքիքաղվածք-ից
«Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» գրքի շապիկը

«Արշակ արքա, Դրաստամատ ներքինի», Լևոն Խեչոյանի վեպերից։ Առաջին անգամ լույս է տեսել 1994 թվականին։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Եպիփան այնպիսի սրբության էր հասել, որ ամեն ոք սպասում էր նրա մահվանը, որ որպես նշխարք կարողանա նրա մարմինը ձեռք բերել[1]։
  • Ով որ լսի այս հրաշքի մասին առանց կասկածի թող հավատա[2]։
  • Թագավորները կենդանության ժամանակ երկնքի հետ կապված հարցեր են հոգում, քանի որ հակումներ ունեն մահվանից հետո սուրբ հայտարարվելու[3]։
  • Երբ կաթողիկոսին պատմել են աղավնու հետ կապված դեպքը, ասել է․ «Բա, որ ասում էի, թե նրա հետ թրև եկող աղավնին սուրբ չէ, սուրբ աղավնին կսիրահարվի՞»։
  • Շապուհը հավատաց նրան, քանի որ պալատական խորհրդատու մոգերը ասացին․ «Նրա ասածները ոչինչ են, մենք հավատացած ենք, որ ոչինչ են խոսքերը, Արեգակի ու աստղերի ընկեր Շապուհ, բայց պիտի պատկերացնել, թե ինչ է նշանակում շրջել հայրենի հողի վրա ու խեղդվելու նման խրվել նրա մեջ»։
  • Մշկանի մարմինը զարդարող սպիները աչքերս փակ կգտնեի։ Օտար երկրների բերդերի պարիսպների տակ վաստակած վերքերը իրար լիզելով էինք բուժում ու բերանով ճանաչում մարմնի համը, որը հոգու ճանապարհն է[4]։
  • Պատերազմը չի սիրվի, մահը չի սիրվի, իսկ անապատի միջով անցած, մերկ մարմինը՝ թուխ, արևի շողը իր գույնը դարձրած, փոթորկոտ, պիրկ մկանների գալարումներով տեսիլքների նման ձգում է՝ նրա համաչափությունը, նրա առողջությունը և վայրենի երանության փորձությունը՝ սիրում ես ոգին, նրա ճկուն ու բաց ոգին, որը իր շուրջը եղած վայրենության պես է ու ամեն ինչի պատասխանը գիտե և ինքն էլ վայրենության ու կյանքի միջով անցնում է, ինչպես հզոր առաջնորդ ուղտը, անապատի անսահմանության միջով... Եվ հանկարծ ախորժալի է դառնում, դու չգիտես, բայց շաբաթներ ու օրեր առաջ, արդեն քո մեջ ցանկալի է դարձել մարմինը, երկվության գաղտնիքները ընդգրկող այդ հրաշքը, որ տիեզերքի ու անմահության նմանությամբ է արարված, ինչպես լուսատու մեծ աստվածները՝ մի դեպքում որձ է, մյուս դեպքում՝ էգ[5]։
  • Երբ մարդը արվեստի ճարտար գործ է ստեղծում, նա կարո՞ղ է միայն մեկ սեռ լինել։ Եթե որձ է, նա արարելու ընթացքում պիտի էգ դառնա, որ տրվի իր գործին՝ հղիանա նրանից ու ծնի պտուղը։ Մի՞թե բալենին էգ է, երբ պտուղ է տալիս, կամ ջրաշուշա՞նը, երբ սպիտակ ծաղիներն է բացում. և էգ է, և որձ...[6]
  • Տիրիթ, ի՞նչ է, դու չգիտե՞ս, որ նրա նման մարդիկ շինվում են թագավորի հոգին իրենց մեջ թաքցնելու համար։ Քրմական դևերը թագավորին անմահ, անպարտելի դարձնելու համար նրան ստեղծեցին ու նրա սրտի մեջ թաքցրին թագավորի հոգին, եթե ուզում ես հաղթել քո հակառակորդին, մեռցրու դրա սիրտը, և տիեզերածավալ որ հեռավորության վրա էլ լինի, թագավորը կմեռնի[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Լևոն Խեչոյան, Արշակ արքա, Դրաստաման ներքինի, Նաիրի, 1994, ASBN 5-550-008 678-1, էջ 35։
  2. Լևոն Խեչոյան, Արշակ արքա, Դրաստաման ներքինի, Նաիրի, 1994, ASBN 5-550-008 678-1, էջ 40։
  3. Լևոն Խեչոյան, Արշակ արքա, Դրաստաման ներքինի, Նաիրի, 1994, ASBN 5-550-008 678-1, էջ 67։
  4. Լևոն Խեչոյան, Արշակ արքա, Դրաստաման ներքինի, Նաիրի, 1994, ASBN 5-550-008 678-1, էջ 146։
  5. Լևոն Խեչոյան, Արշակ արքա, Դրաստաման ներքինի, Նաիրի, 1994, ASBN 5-550-008 678-1, էջ 147-148։
  6. Լևոն Խեչոյան, Արշակ արքա, Դրաստաման ներքինի, Նաիրի, 1994, ASBN 5-550-008 678-1, էջ 148։
  7. Լևոն Խեչոյան, Արշակ արքա, Դրաստաման ներքինի, Նաիրի, 1994, ASBN 5-550-008 678-1, էջ 177։