Jump to content

Արամ Գառոնե

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Արամ Գառօնէից)
Արամ Գառոնե

Արամ Գառոնէ, բուն անունով՝ Արամ Տեր-Բաղդասարյան, (1905, Թավրիզ1974), իրանահայ բանաստեղծ։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Սարից իջաւ, գաղտնագողի, այս գիշեր
    Գարնան հովը՝ սիրուց արբած ու խելառ,
    Փռեց ճամբին թովչանք ու գեղ, փռեց սէր,
    Ու ծառերին գգուեց, փարուեց խանդավառ։
  • Գարնանային[1]
  • Փառքիդ շքեղ քո օրերին խաղաղութիւն դու սիրեցիր,
    Եւ գութանիդ մաճին փարած երգը շրթիդ աշխատեցիր,
    Որ մեր երկրում հացն ու գինին լինին առատ, արդար լինին,
    Որ օրհնութեամբ միայն խօսին ե´ւ մանուկը ե´ւ ծերունին,
    Որ խնդութիւն միայն լինի մեր դաշտերում անծայրածիր,
    Դո´ւ ժողովո´ւրդ արդարամիտ, հոգիդ երգով պսակեցիր։
  • Հայ ժողովրդին[2]
  • Վարա՜ր, վարար առուի պէս յստակ ու հոսու՜ն,
    Ծփու՜ն, ոսկի արտի պէս, հասկերով հասուն,
    Դու կարկաչուն մի աղբիւր ադամանդավառ,
    Դու գոյն, դու համ, դու բուրմու՜նք, Մայրենի բարբառ…
  • Մայրենի բարբառ[3]
  • Հսկա՜յ, հսկայ դու մի լեռ, հերոսների պապ,
    Դու ոգեկոչ մի ռազմերգ, ոյժ փոթորկաթափ,
    Դու անառիկ մի աշխարհ, դու ապառաժ քար,
    Դու հո՛ւր, դու ռո՛ւմբ, դու կայծա՛կ, Մայրենի բարբառ…
  • Մայրենի բարբառ[3]
  • Քանի՜ գեհեն սրտերից,
    Հոգիներից մահահոտ,
    Ազատել եմ ինքս ինձ
    Լոկ յոյսերովն իմ աղօտ։
  • Ճամբավերջի այս օրում[4]

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Արամ Գառօնէ՝ Գարնանային։ Վերստացված է՝ 2011-05-03։
  2. Հայ ժողովրդին։ Վերստացված է՝ 2011-05-03։
  3. 3,0 3,1 Առ Ի Յստակացում։ Վերստացված է՝ 2011-05-03։
  4. Տէր Մուշեղ Աւետեան՝ Արձակ էջ։ Վերստացված է՝ 2011-05-03։


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Արամ Գառօնէ հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝