Jump to content

Ագաթա Քրիստի

Վիքիքաղվածք-ից
Ագաթա Քրիստի

Ագաթա Քրիստի (անգլ.՝ Agatha Christie) կամ բուն անունով՝ Ագաթա Մերի Քլարիսա Միլեր (անգլ.՝ Agatha Mary Clarissa Miller) (սեպտեմբերի 15, 1890 — հունվարի 12, 1976), անգլիացի ոստիկանական արկածային վեպերի, կարճ պատմվածքների և սցենարների հեղինակ։ Նա նաև Մերի Վեստմակոթ (անգլ.՝ Mary Westmacott) անվան ներքո սիրային վեպեր է գրել։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Յուրաքանչյուր մարդասպան հավանաբար ինչ-որ մեկի հին ընկերն է[1]։
  • Յուրաքանչյուր կին կարող է հիմարացնել տղամարդուն, եթե ցանկանում է, և եթե տղամարդը սիրահարված է նրան[2]։
  • Կյանքում չկա ավելի մեծ սխալ, քան արվեստի համաշխարհային գլուխգործոցները տեսնել կամ լսել անպատեհ ժամանակ։ Շատ շատերի համար Շեքսպիրը կորել է, քանի որ նրան ուսումնասիրել են դպրոցում։
  • Մարդու գործած չարիքը հաճախ ավելի երկար է ապրում, քան հենց այդ մարդը։
  • Ձևացնել, թե ինչ-որ բան գիտես, ավելի դժվար է, քան հենց այդ բանն իմանալը։
  • Սովորությունն այն է, երբ ինքդ քեզ մոտ այլևս չես նկատում։
  • Հրաշալի է մտածել բնությունը։ Ցանկացած տղամարդ՝ տեսքից բացարձակ անհրապույր, դառնում է ինչ-որ կնոջ ընտրյալը։
  • Կյանքում ամեն մեկը պետք է գործի իր սեփական սխալները։
  • Միայն այն ակնթարթներին, երբ մարդկանց ծիծաղելի եք տեսնում, հասկանում եք, թե որքան ուժգին եք նրանց սիրում։
  • Տղամարդկանց համար անվտանգ չէ իրենց կանանց մասին ճշմարտությունն ասելը։ Զվարճալի է, սակայն կանայք շատ հանգիստ կարող են պատմել ճշմարտությունն իրենց ամուսինների մասին։
  • Իմ դետեկտիվ վեպերի պատմությունները մտածում եմ սպասք լվանալիս։ Դա այնպիսի հիմար զբաղմունք է, որ ակամայից սպանության մասին միտք է ծագում։
  • Աղջկան ձգում է հենց այն տղամարդը, ով վատ համբավ ունի։ Նրա գլխում միանգամից միտք է ծագում, թե իր սերը նրան կուղղի։
  • Այսպիսի ասացվածք կա, որ մեռյալների մասին պետք է ասել կամ լավը, կամ ոչինչ։ Իմ կարծիքով՝ դա հիմարություն է։ Ճշմարիտը միշտ ճշմարիտ է։ Եթե բանը հասել է դրան, քեզ պետք է զսպես ողջերի մասին խոսելիս։ Ի տարբերություն մեռյալների՝ նրանց կարելի է նեղացնել։
  • Ոչ այնքան խորաթափանց մարդիկ հակված են վազող աչքերն անմաքուր խղճի անվիճելի ապացույց համարել։ Սակայն, ինչպես հայտնի է, անուղղելի սրիկաները կարող են միանշանակ հանգիստ նայել ձեր աչքերին։
  • Տղամարդու և կնոջ փոխադարձ կապվածությունը միշտ սկսվում է շշմեցնող պատրանքով, թե աշխարհում ամեն ինչի մասին միանման եք մտածում։
  • Տարօրինակ է այս աշխարհը, որտեղ երկուսը նայում են նույն բանին, բայց տեսնում են միանգամայն հակառակ բաներ։
  • Հնէաբանը կանանց համար լավագույն ամուսինն է, որ կարող է լինել։ Որքան կինը ծերանում է, այնքան ամուսնու հետաքրքրությունը նրա նկատմամբ աճում է։
  • 99% դեպքերում կանայք իրենց հիմարի պես են դրսևորում, բայց հարյուրերորդին՝ տղամարդկանցից խորամանկ են դուրս գալիս։
  • Բարձր հեղինակությունն ամենաառաջնային անհրաժեշտությունն է խարդախի համար։
  • Չկա ավելի հոգնեցուցիչ բան, քան մարդը ով միշտ ճիշտ է։
  • Երբեք մի մտածեք, որ դուք լավ եք գլուխ հանում նրանից, թե ինչ է պետք ուրիշ մարդկանց[3]։
  • Կյանքն այնքան երկար չէ, որ քեզ թույլ տաս ձանձրանալ[3]։
  • Ամենամեծ երջանկությունը, որ կյանքում կարող ես ունենալ, երջանիկ մանկությունն է[3]։
  • Խելացի մարդն իր ենթադրություններն իր մեջ է պահում[3]։
  • Երջանիկ մարդիկ հաջողության չեն հասնում. նրանք այնքան հաշտ են իրենք իրենց հետ, որ նրանց պարզապես ոչինչ այլևս չի հետաքրքրում[3]։
  • Կյանքի իրականում կարևոր պահերը մենք նկատում ենք չափազանց ուշ[3]։
  • Երբեք ինքներդ մի արեք այն, ինչ ձեր փոխարեն կարող են անել ուրիշները[3]։
  • Երբ խոսքը մեծ փողերի մասին է, ցանկալի է չվստահել ոչ ոքի[3]։
  • Խոսակցությունները հայտնաբերվել են մարդկանց մտածել խանգարելու համար[3]։
  • Լավագույն դետեկտիվը դեպքն է[3]։
  • Կյանքը ճանապարհորդության ժամանակ. ահա իսկական երազանքի իրականացումը[3]։
  • Փոքր-ինչ չարախոսությունը կյանքին պիկանտ սրություն է հաղորդում[3]։
  • Կանայք հազվադեպ են սխալվում միմյանց վերաբերյալ իրենց մտքերն արտահայտելիս[3]։
  • Ոչինչ այնքան չի բարդացնում ու ծանրացնում իրավիճակը, որքան նվիրվածությունը[3]։
  • Անառարկելի տրամաբանությունը հատուկ է միայն մոլագարներին[3]։
  • Փաստը, որ զարթուցիչը չի զնգացել, շատ մարդկային ճակատագրեր է փոխել[3]։
  • Եթե փորձես անցյալը վերակենդանացնել, վերջիվերջո այն քո առջև է հառնում խեղաթյուրված կերպարանքով[3]։
  • Եթե ձեր երազանքներին վիճակված չէ իրականանալ, շատ ավելի լավ է ժամանակին ընդունել դա ու շարժվել առաջ, փոխանակ կենտրոնանաս կործանված հույսերիդ վրա[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Նաիրա Ավագյան և Լուսինե Զակալաշվիլի, ed (2010). Փիլիսոփայական ասույթներ. «Զանգակ-97» Հրատարակչություն. էջ 51. ISBN 978-99941-1-748-2. 
  2. Նաիրա Ավագյան և Լուսինե Զակալաշվիլի, ed (2010). Փիլիսոփայական ասույթներ. «Զանգակ-97» Հրատարակչություն. էջ 81. ISBN 978-99941-1-748-2. 
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 Սոֆա Պետրոսյան (21.02.2018)։ «Ցանկացած կին ունակ է հիմարացնել ամուսնուն»։ 168.am։ Վերստացված է՝ 4 Մարտ 2018։


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ագաթա Քրիստի հոդվածը նաև Վիքիպեդիայում: