Jump to content

Իվան Տուրգենև

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Иван Тургеневից)
Իվան Տուրգենևը (1874)

Իվան Սերգեյևիչ Տուրգենևը (ռուս.՝ Иван Сергеевич Тургенев, նոյեմբերի 9, 1818 — սեպտեմբերի 3, 1883), ռուս վիպասան և սցենարի հեղինակ։

Քաղվածքներ

[խմբագրել]

Աղբյուրով

[խմբագրել]
  • Մեզանից յուրաքանչյուրն ունի մի խարիսխ, որից եթե չուզենաս՝ չես կարող բաժանվել, դա պարտքի զգացումն է[1]։
  • Խղճուկ է նա, ով ապրում է առանց իդեալի[2]։
  • Երբ կվերանան դոնկիխոտները, թող փակվի պատմության գիրքը. նրանում կարդալու բան չի լինի[3]։

Առանց աղբյուրի

[խմբագրել]
  • Հրամանով արված բարիքը բարիք չէ։
  • «Վաղը» բառը հորինված է անվճռական մարդկանց և երեխաների համար։
  • Երջանկությունն առողջության նման է․ երբ այն չես նկատում՝ նշանակում է նա կա։
  • Եթե ձգտումը ծագում է մաքուր աղբյուրից, նա, այնուամենայնիվ, թեկուզ լիովին չհաջողված, նպատակին չհասած, կարող է շատ մեծ օգուտ բերել։
  • Ով ձգտում է մեծ նպատակի՝ իր մասին չպետք է մտածի։
  • Պարսավելու, նախատելու իրավունք ունի միայն նա, ով սիրում է։
  • Ոչ ժամանակին ազդարարված ճշմարտությունը ավելի վատ է կեղծիքից, ոչ ժամանակին բարձրացված հարցը միայն խճճում ու խանգարում է։
  • Միայն բացասմանն ուղղված խելքը աղքատանում է, չորանում։
  • Չկա ավելի տանջալից բան, քան հենց նոր կատարած հիմարության գիտակցումը։
  • Պահպանեցե՛ք լեզվի անաղարտությունն ինչպես սրբություն։ Երբեք մի օգտագործեք օտարազգի բառեր։
  • Կարդացեք ոչ թե ինչ պատահի, այլ խիստ ընտրությամբ։ Դաստիրակեք ձեր ճաշակն ու մտածողությունը։
  • Ճշմարտությունն օդ է, առանց որի հնարավոր չէ շնչել։
  • Սերն ուժեղ է մահից և մահվան սարսափից։ Միայն նրանով, միայն սիրով է կանգուն մնում ու շարժվում աշխարհը։
  • Եսասիրությունը ինքնասպանություն է։ Եսասեր մարդը չորանում է ինչպես միայնակ, անպտուղ ծառը, բայց ինքնասիրությունը, որպես եռանդուն ձգտում դեպի կատարելություն, վեհի աղբյուրն է։
  • Առանց ինքնասիրության մարդը ոչնչություն է։ Ինքնասիրությունը արքիմեդյան լծակ է, որով կարելի է երկրագունդը տեղաշարժել։
  • Կան երեք տիպի եսամոլներ՝ եսամոլներ, որոնք իրենք ապրում են և չեն խանգարում ապրել ուրիշներին․ եսամոլներ, որոնք իրենք ապրում են և խանգարում են ապրել ուրիշներին․ վերջապես, եսամոլներ, որոնք ոչ իրենք են ապրում և ոչ էլ ուրիշներին թույլ տալիս ապրել։
  • Չափից դուրս հպարտությունը չնչին հոգու ցուցանական է։
  • Մարդը միշտ ինչ-որ ամոթալի ու անհարմար վիճակում է գտնվում, երբ շատ է խոսում։
  • Օ՜, երիտասարդություն։ Երիտասարդությո՛ւն։ Գուցե քո հմայքի ողջ գաղտնիքը ոչ թե ամեն ինչ անելու հնարավորության մեջ է, այլ այն մասին մտածելու հնարավորության մեջ, որ դու ամեն ինչ կանես։
  • Ծիծաղելիից վախեցողը ճշմարտությունը չի սիրում։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 129. 
  2. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 130. 
  3. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 134. 
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Իվան Տուրգենև հոդվածը նաև Վիքիպեդիայում: