Jump to content

Սոկրատես

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Σωκράτηςից)
Սոկրատեսի դիմաքանդակը՝ Լուվր թանգարանում

Սոկրատես (հին հուն.՝ Σωκράτης, մոտ մ.թ.ա. 469մ.թ.ա. 399), հույն դասական փիլիսոփա։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ում չի հարվածում խոսքը, չի հարվածում նաև գավազանը[1]։
  • Չի կարելի նահանջել, շեղվել կամ լքել իր տեղը շարքում։ Թե՛ պատերազմում, թե՛ դատարանում և թե՛ ամենուր պետք է կատարել այն, ինչ հրամայում է Պետությունը և Հայրենիքը, կամ թե ջանալ վերահամոզել նրան և բացատրել, թե ինչ է արդարությունը։ Իսկ բռնանալ մոր կամ հոր վրա, առավել ևս՝ հայրենիքի վրա, անազնիվ է[2]։
  • Այն պետությունը, որտեղ քաղաքացիներն ամենից ավելի են խոնարհվում օրենքներին, երջանիկ է խաղաղ ժամանակ և անխոցելի պատերազմի ժամանակ[2]։
  • Իմ խորհուրդը ձեզ՝ ամուսնացե՛ք. եթե լավ կին գտնեք, կերջանկանաք, իսկ հակառակ դեպքում՝ կդառնաք փիլիսոփա…
  • Գեղեցկությունը թագուհի է, որը կառավարում է շատ կարճ ժամանակ...

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 313. 
  2. 2,0 2,1 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 161. ISBN 99930-2-263-2. 


Արտաքին հղումներ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Սոկրատես հոդվածը նաև Վիքիպեդիայում: