Jump to content

Օծանելիք (վեպ)

Վիքիքաղվածք-ից

«Օծանելիք։ Մի մարդասպանի պատմություն» (գերմ.՝ Das Parfum. Die Geschichte eines Mörders), գերմանացի գրող Պատրիկ Զյուսքինդի՝ 1985 թվականին հրատարակված բազմաժանր վեպը[1][2]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Պատանուց այծիկի հոտ է գալիս, իսկ աղջիկը բուրում է, ինչպես ծաղիկը սպիտակ նարգիզի:-Հորացիոս
  • Ա՜խ, որքան վատ է, որ ազնիվ մարդը ստիպված է հնարամտություն գործածել։ Որքան ծանր է զոհաբերել այն ամենաթանկարժեքը, որ ունես՝ նման խղճուկ ձևով վարկաբեկելով սեփական պատիվը։ Բայց ի՞չ կարող ես անել…
  • Ոգու բոլոր մեծ սխրանքները ոչ միայն լույս, այլև ստվերներ են նետում և մարդկությանը բարեգործութունների հետ մեկտեղ բերում են նաև դառնություններ ու վշտեր։
  • Տերն ուղարկում է բարի ու վատ ժամանակներ, բայց Նա ցանկանում է, որ վատ ժամանակներում մենք չդժգոհենք, չողբանք, այլ մեզ պահենք իսկական տղամարդկանց պես։
  • Երբեք մի դատիր առաջին տպավորությամբ։
  • Ոչ մեկին նրա հնարավորություններից վեր հնարավոր չէ պարտավորեցնել։
  • – Յուրաքանչյուր արվեստի և յուրաքանչյուր արհեստի մեջ տաղանդը գրեթե ոչինչ չի նշանակում, գլխավորը փորձն է, որը ձեռք է բերվում համեստության ու ջանասիրության շնորհիվ:-Բալդինի
  • Ծեր մարդկանց մոտ երբեմն լինում են տարօրինակություններ ու խենթ մտքեր։
  • Աշխարհի հետ՝ աշխարհի, որում ոչ մի մարդ չլիներ, կարելի էր ապրել։
  • Մարդիկ կարող են աչքերը փակել ու չտեսնել մեծությունը, սարսափը, գեղեցկությունը և փակել ականջներն ու չլսել մարդկանց կամ բառերը։ Բայց նրանք չեն կարող չենթարկվել բուրմունքին։ Քանզի բուրմունքը շնչառության եղբայրն է։ Նա բուրմունքով կմտնի մարդկանց մեջ, և նրանք չեն կարողանա նրանից պաշտպանվել, եթե ցանկանան ապրել։ Իսկ բուրմունքը ներթափանցում է ամենախորքը՝ ուղիղ սրտի մեջ, ու այնտեղ է ներմուծում համակրանքի ու արհամարհանքի, զզվանքի ու հրապուրանքի, սիրո ու ատելության մասին անպայմանական դատողությունը։ Ով տնօրինում է հոտը, նա տնօրինում է մարդկանց սրտերը։
  • Որոշ ժամանակ նա նստած մնաց մտախոհ հանգստության մեջ ու խոր ներքաշումներով ներշնչում էր խունկով հագեցած օդը։ Եվ կրկին ինքնագոհ քմծիծաղն անցավ նրա դեմքով։ Այնուամենայնիվ, որքան խղճուկ բուրմունք ունի այդ Աստվածը։ Որքան ծիծաղելիության աստիճան տհաճ հոտ է տարածում։ Այն, ինչը ծխում էր խնկամանների մեջ, նույնիսկ իսկական խունկ էլ չէր։ Դա վատորակ փոխնյութ էր՝ լորենու ածխի, դարչինի ու բորակի խառնուրդով։ Աստված գարշահոտ էր արձակում։ Աստված փոքրիկ, խղճուկ գարշահոտ արձակող էր։ Նրան խաբում էին՝ այդ Աստծուն, կամ հենց Նա էր խաբեբա, ճիշտ այնպես, ինչպես Գրենույը, միայն թե շատ ավելի վատը։
  • Սակայն Ռիշիի իրական հարստությունը նրա դուստրն էր։ Աղջիկը նրա միակ երեխան էր՝ ծննդյան օրից ուղիղ տասնվեց տարեկան, մգոտ-շիկահեր ծամերով ու կանաչ աչքերով։ Նրա դեմքն այնքան սքանչելի էր, որ ցանկացած սեռի ու տարիքի այցելուները քարանում ու այլևս չէին կարողանում աչք կտրել նրանից, նրանք ուղղակի աչքերով լիզում էին նրա դեմքը, ինչպես պաղպաղակն են լիզում, և դրա հետ մեկտեղ նրանց մոտ հայտնվում էր նմանատիպ զբաղմունքի համար բնորոշ հիմարավուն կենտրոնացվածության արտահայտություն։ Անձամբ Ռիշին, տեսնելով իր դստերը, իրեն բռնում էր այն մտքի վրա, որ որոշ ժամանակով՝ քառորդ ժամով կամ միգուցե կես ժամով, մոռանում էր ողջ աշխարհը և իր բոլոր գործերը, ինչը նրա հետ ընդհանրապես տեղի չէր ունենում նույնիսկ երազում, ամբողջովին լուծվում էր փառահեղ դստեր դիտահայման մեջ և հետո չէր կարողանում ասել, թե ինչով էր ինքն այդքան զբաղված։ Իսկ որոշ ժամանակից ի վեր երեկոյան ժամերին, երբ դստերը պառկեցնում էր անկողին, կամ երբեմն առավոտյան ժամերին, երբ գալիս էր նրան արթնացնելու, իսկ դուստրը դեռևս պառկած էր քնած, կարծես Տեր Աստված էր նրան օրորել-քնեցրել, և գիշերային հագուստների քողի տակ կռահվում էին նրա ազդրերի ու կրծքերի կառուցվածքները, իսկ շապիկի բացվածքի միջից, պարանոցից, թևատակերի կորություններից, արմունկների տակի փոսիկներից ու հարթ ձեռքերից, որի վրա հանգչում էր նրա դեմքը, շիթվում էր նրա հանգիստ ու տաք շնչառությունը… Նա սրտնեղությամբ զգում էր, որ ներսում ինչ-որ մի բան խղճալի սեղմվում էր, բռնում էր կոկորդից ու ստիպում թուքը կուլ տալ, և, ողորմած Աստված, նա անիծում էր իրեն, որ այդ կնոջը հայր էր գալիս, այլ ոչ թե օտար ինչ-որ մի կողմնակի տղամարդ, ում առջև կպառկեր հենց այսպես, ինչպես պառկած է հիմա իր առջև, իսկ ինքը կկարողանար պառկել նրա մոտ, նրա վրա տիրանալու իր ողջ ծարավով։ Եվ նա սկսում էր քրտնել, և նա դողում էր ողջ մարմնով՝ խեղդելով իր մեջ այդ հրեշավոր միտքը, ու խոնարհվում էր նրա վրա, որպեզի մաքրաբարո հայրական համբույրով արթնացնի նրան…

Ծանոթագրություններ

[խմբագրել]


Աղբյուրներ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Օծանելիք (վեպ) հոդվածը նաև Վիքիպեդիայում: