Տունը, որտեղ...
«Տունը, որտեղ...», Մարիամ Պետրոսյանի ռուսերեն վեպը։ Լույս է տեսել 2009 թվականին։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ամեն ինչ սկսվեց կարմիր մարզակոշիկներից։ Ես դրանք գտա պայուսակի խորքում։ Պայուսակ անձնական իրեր պահելու համար՝ այդպես է կոչվում։ Միայն թե ոչ մի անձնական իր էլ այնտեղ չի լինում։ Մի երկու հատ վաֆլիային սրբիչ, մի կույտ թաշկինակ ու կեղտոտ սպիտակեղեն։ Ամեն ինչը՝ ինչպես բոլորի մոտ։ Բոլոր պայուսակները, սրբիչները, գուլպաներն ու տրուսիկները միանման են, որպեսզի ոչ ոք չվիրավորվի։
- Պարզվեց, որ ամեն մարդ, որ ձգտում է ուշադրություն գրավել, ինքնասիրահարված և վատ մարդ է, ինչի ասես ընդունակ և ինքն իրեն չգիտես ինչ երևակայող, մինչդեռ իրականում եղած-չեղած փուչիկի մեկն է։ Սիրամարգի փետուրներով ագռավ։
- Ինձ հարցրեցին՝ արդյո՞ք գիտեմ, թե ինչ վնաս է հասցնում նիկոտինը շրջապատողներիս առողջությանը։ Իհարկե, ես գիտեի։ Ես ոչ միայն գիտեի, այլև արդեն կարող էի դասախոսություն կարդալ այդ թեմայով, որովհետև կես տարվա ընթացքում ինձ այնքան գրքույկներ, հոդվածներ ու կարծիքներ էին դեմ տվել ծխելու վնասների մասին, որ կհերիքեր քսան հոգու ու մի բան էլ կավելանար։ Հետո՝ հատուկ քաղցկեղի մասին։ Հետո՝ էլի ինչ-որ ահավոր հիվանդությունների մասին, բայց դա ես արդեն չէի լսում։ Նման բաների մասին նրանք ժամերով կարող էին խոսել։ Սարսափելով, սարսռելով, հուզմունքից վառվող աչքերով, ինչպես սպանություններ և դժբախտ պատահարներ քննարկող պառավ բամբասողները, ու դրա հետ մեկտեղ փսլինքները գնում էր հաճույքից։ Մաքուր վերնաշապիկներով կարգասեր տղաները, լուրջ և դրական։ Նրանց դեմքերի տակ թաքնվել էին թույնից քայքայված պառավական կերպարանքները։ Ես դա ոչ առաջին անգամ էի կռահել և արդեն չէի զարմանում։ Նրանք ինձ այն աստիճանի էին զզվեցրել, որ ուզում էի բոլորին միանգամից և յուրաքանչյուրին առանձին թունավորել նիկոտինով։ Ցավոք սրտի, դա հնարավոր չէր։ Իմ վերջին երեքօրըմեկանոց սիգարետը ծխել էի թաքուն, ուսուցիչների զուգարանում։ Նույնիսկ ոչ մեր, աստված ոչ անի։
- Ես բարձրացրեցի գլուխս և նայեցի գրատախտակին։ «Կոշիկների քննարկում։ Կետ առաջին. ինքնահավանությունը։ Կետ երկրորդ. ուշադրության գրավումը առ ընդհանուրի թերությանը։ Կետ երրորդ. թքածական վերաբերմունքը կոլեկտիվին։ Կետ չորրորդ. Ծխելը։» Կետը հաջողացրել էր ամեն բառում երկուսից ոչ պակաս սխալ անել։ Նա գրել գրեթե չգիտեր, սակայն միակն էր բոլորից, ով կարող էր քայլել, այդ պատճառով ժողովների ժամանակ միշտ նրան էին կանգնեցնում գրատախտակի մոտ։
Հաջորդ երկու օրը ոչ ոք չխոսեց հետս։ Ձևացնում էին, իբր գոյություն չունեմ։ Ես ուրվականի նման մի բան էի դարձել։ Այդ կյանքի երրորդ օրը Հոմերոսը հաղորդեց, որ ինձ տնօրենի մոտ են կանչում։ Առաջինի դաստիարակը մոտավորապես նույն տեսքն ուներ, որ կունենար ողջ խումբը, եթե չգիտես ինչու տղեկների արտաքինի տակ չդիմակավորվեր։ Պառավի նման, որ նստած է նրանցից յուրաքանչյուրի մեջ՝ հերթական թաղման սպասումով։ Թերթերի մեջ ես նկատեցի լուսանկարս և հասկացա, որ թղթապանակը լցված է ինձնով։ Իմ գնահատականներով, բնութագրերով, տարբեր տարիների լուսանկարներով՝ մարդու այն բովանդակ մասով, որ հնարավոր է փոխադրել թղթի վրա։ Ես մասնակիորեն պառկել էի նրա առջև, ստվարաթղթե պանակի կողերի միջև, մասնակիորեն էլ նստել էի դիմացը։ Եթե ինչ-որ տարբերություն էլ կար պառկած հարթ իմ և նստած ծավալային իմ միջև, ապա այն կարմիր մարզակոշիկներն էին։ Դրանք արդեն կոշիկներ չէին։ Դրանք հենց ես էի։ Իմ համարձակությունն էր և խենթությունը, որ մի քիչ մարել էին երեք օրվա ընթացքում, սակայն դեռ վառ ու գեղեցիկ էին, ինչպես կրակը։
- Մի անգամ, երբ ամեն շրշյունից ցնցվելով, ծխում էի ուսուցիչների զուգարանում, մտավ չորրորդի Սֆինքսը։ Վախենալով, ես շպրտեցի ծխուկը, և այն անմիջապես հանգավ խոնավ կաֆելի վրա։
-Օհո՛, ծխող Փասիան,- ասաց Սֆինքսը՝ նայելով ոտքերի տակի ծխուկին։- Որ պատմեմ, ոչ մեկը չի հավատա։
Նա նայեց ինձ և ծիծաղեց։ Ճաղատ կռնատ լողլող։ Խոտի պես կանաչ աչքեր։ Ջարդած քիթ և չարախինդ բերան՝ վեր բարձրացած անկյուններով։ Սև ձեռնոցներով պրոթեզներ։
-Դու էլի ծխելիք ունե՞ս։
Ես գլխով արեցի, զարմացած, որ նա խոսեց ինձ հետ։ Ընդունված չէ խոսել Փասիանների հետ։ Նույնիսկ թվաց, թե ծխելու բան կուզի։ Սակայն դրան չհասավ։ Նա միայն ասաց.
-Ընտիր է։
Ու գնաց։
Ես ոչ մի վայրկյան էլ չհավատացի, որ նա իրոք մտածում է ինչ-որ մեկին պատմել այդ մասին։ Եվ իզուր չհավատացի։ Երբ մեր հանդիպումից մի քանի օր անց ինձ սկսեցին Ծխամոլ ասել, չկապեցի այդ դեպքի հետ։ Միայն Սֆինքսը չէ, որ գիտեր իմ ծխելու մասին։ Թե ինչն ինչոց է՝ բացատրեցին Խոճկոր եղբայրները։ Պարզվում է՝ Սֆինքսն ինձ նոր մականուն է տվել։ Դարձել է իմ կնքահայրը։ Եվ Տունը հազիվ տակնուվրա չեղավ, քանի որ երբեք չէր պատահել, որ ինչ-որ մեկը Փասիանի կնքեր։ Առավել ևս, այնպիսին, ինչպիսին Սֆինքսն է, որից բարձր միայն Կույրն է, որից բարձր միայն Տան կտուրն է և ծիծեռնակները։ Դրա հետևանքով ես հայտնի անձնավորություն դարձա ոչ Փասիանների մեջ, իսկ Փասիաններն ատեցին ինձ։
- Լորդը խղճահարությամբ ինձ նայեց։ Նա այնքան սպիտակամաշկ էր, որ թվում էր՝ շողում է։ ՈՒնքերը և թարթիչները մազերից մուգ են, աչքերը մոխրագույն են թե կապույտ։ Նույնիսկ թթու ծամածռությունը նրան չի տգեղացնում։ Նույնիսկ կզակի պզուկները։ Կյանքում չէի հանդիպել մարդկանց, որոնց նայելը ցավեցնում էր՝ գեղեցկության պատճառով։ Մոտ մի ամիս առաջ նա ատամս ջարդել էր այն պատճառով, որ ճաշարանի դռներում սայլակով իրեն էի կպել։
-Հայտնի է,- նրան ընդհատեց Լորդը,- Ոչ մի կերպ։ Այդ ե՞րբ է նա ինչ-որ բանի արձագանքել։
-Ճիշտ է,- չուզենալով համաձայնեց Թութունը։- Գործնականում երբեք։ Հասկանո՞ւմ ես,- աչքով արեց ինձ,- մեր առաջնորդը,- առաջնորդության երկար տարիներ նրան,- խլուրդի պես կույր է, և արձագանքելու հետ կապված էլ խնդիրներ ունի։ Սովորաբար նա ամեն ինչ թողնում է Սֆինքսին։ «Բարի եղիր, արձագանքիր իմ փոխարեն»,- ասում է նա։ Այնպես որ խեղճ Սֆինքսը արդեն շատ տարիներ արձագանքում է երկուսի փոխարեն։ Երևի դրանից էլ ճաղատացել է։ Դա շատ հոգնեցուցիչ է ախր։
- Այսինքն ինքը միշտ ճաղատ չի՞ եղել,- զարմացավ Լորդը։
Թութունը ոչնչացնող հայացք նետեց նրան։
-Ի՞նչ է նշանակում «միշտ»։ Ծնված օրի՞ց։ Հնարավոր է, որ նա ճաղատ է ծնվել, բայց հավատա, մեր ծանոթանալու պահին Սֆինքսը լավ էլ մազերով էր։
Լորդն ասաց, որ չի կարող պատկերացնել։ Թութունը պատասխանեց, որ Լորդը միշտ էլ երևակայության հետ խնդիրներ է ունեցել։
- Կույրը նրա հետ չէր խաղում, որովհետև խաղալ չգիտեր։ Նա հնազանդ նստում էր տղայի հետ, արթնացնում էր առավոտյան, լվացնում էր և սանրում։ Լսում էր նրա պատմածները գրեթե չպատասխանելով և կրնկակոխ հետևում նրան, սոսնձվածի պես։ Ոչ այն պատճառով, որ այդպես էր ուզում։ Պարզապես նրան թվում էր, որ Որմզդեղնը իրենից հենց դա է ուզում։ Որմզդեղնի ցանկությունը նրա համար օրենք էր։ Եթե Որմզդեղնը խնդրեր, նա կթռչեր պատշգամբից կամ տանիքից։ Կամ էլ նույնիսկ վայր կնետեր ինչ-որ մեկին։ Դա վախեցնում էր անձեռ տղեկին։ Որմզդեղնին շատ ավելի էր վախեցնում։ Հոգու խորքում Կույրը չափահաս էր՝ չափահաս ճգնավոր։ Նա երկար մազեր ուներ և գորտի բերան՝ կարմիր վերքերով, ուրվականի նման գունատ էր ու ահավոր նիհար։ Նա ինը տարեկան էր։ Որմզդեղնը նրա աստվածն էր։
- -Հերիք է հայելու հետ խոսես, Սֆինքս,- չդիմացա ես։ Ես դրա մեջ մի տեսակ սխալ եմ։
- Ըհը, դո՞ւ էլ ես նկատել։
Վերջապես նա շրջվեց, ցրված, ասես իսկապես խոսում էր ոչ ինձ հետ, իսկ ես նրան շեղեցի։ Հետո ֆոկուսի տակ առավ ինձ, և դա ավելի տճահ էր։ Նույնիսկ գլուխս ցավաց։
-Դե լավ,- ասաց նա,- Մոռանանք այն քեզ, ով ապրում է հայելու մեջ։
-Քո կարծիքով դա ես չե՞մ։
-Դու ես։ Բայց ոչ բոլորովին։ Դու ես՝ աղավաղված քո սեփական ընկալումով։ Հայելիներում մենք ավելի վատն ենք, քան իրականում, չե՞ս նկատել։ Խոսիր այդ մասին Լորդի հետ։ Նա ընդհանրապես երբեք չի նայում հայելուն։
-Ինչո՞ւ,- զարմացա ես,- Եթե ես տեսնեի հայելու մեջ այն, ինչ ինքն է տեսնում...
- Դու ի՞նչ գիտես, թե ինքը ինչ է տեսնում։
Ես փորձեցի ինձ Լորդի տեղը դնել։ Հայելու մեջ նայող։ Ինչը սպառնում էր նարցիսիզմի հզորագույն նոպայով։
-Նա ջահել Բոուիի նման մեկին է տեսնում։ Մենակ թե ավելի սիրուն։ Եթե ես Բուոիի նման լինեի, ես...
- ...կտանջվեիր, որ նման ես զառամյալ Մառլեն Դիտրիխին ու կերազեիր Թայսոնին նման լինել,- հուշեց Սֆինքսը։- Մեջբերում եմ բառացի, այնպես որ չափազանցություն չհամարես։ Թե Լորդը հայելում ինչ է տեսնում՝ ամենևին էլ նման չի նրան նայելիս քո տեսածին։ Եվ դա ընդամենը մի օրինակ է՝ թե երբեմն ինչ տարօրինակ են իրենց պահում արտացոլանքները։
Աղբյուրներ
[խմբագրել]Քաղվածքները թարգմանվել են ռուսերեն հրատարակությունից, աղբյուրը՝ Мариам Петросян, Дом, в котором… М., Гаятри / Livebook, 2009, isbn 978-5-9689-0174-3