Սոկրատես
Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից
Սոկրատեսի դիմաքանդակը՝ Լուվր թանգարանում
Սոկրատեսը (հունարեն՝ Σωκράτης) (մոտ մ.թ.ա. 469 - մ.թ.ա. 399) հույն դասական փիլիսոփա է եղել:
[խմբագրել] Քաղվածքներ
- Ում չի հարվածում խոսքը, չի հարվածում նաև գավազանը:[1]
- Չի կարելի նահանջել, շեղվել կամ լքել իր տեղը շարքում: Թե՛ պատերազմում, թե՛ դատարանում և թե՛ ամենուր պետք է կատարել այն, ինչ հրամայում է Պետությունը և Հայրենիքը, կամ թե ջանալ վերահամոզել նրան և բացատրել, թե ինչ է արդարությունը: Իսկ բռնանալ մոր կամ հոր վրա, առավել ևս՝ հայրենիքի վրա, անազնիվ է:[2]
- Այն պետությունը, որտեղ քաղաքացիներն ամենից ավելի են խոնարհվում օրենքներին, երջանիկ է խաղաղ ժամանակ և անխոցելի պատերազմի ժամանակ:[2]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ (2006) Սուրեն Գրիգորյանում՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 313։
- ↑ 2,0 2,1 (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյանում՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 161։ ISBN 99930-2-263-2։