Jump to content

Պյոտր Չայկովսկի

Վիքիքաղվածք-ից
Պյոտր Չայկովսկին

Պյոտր Իլյիչ Չայկովսկի (ռուս.՝ Пётр Ильич Чайкoвский, մայիսի 7, 1840 — նոյեմբերի 6, 1893), ռուս կոմպոզիտոր։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ոգևորությունը այն հյուրն է, որը միշտ չէ, որ գալիս է առաջին հրավերից։ Պետք է աշխատել, անընդհատ աշխատել և այն ժամանակ ոգևորությունը ինքը կգա[1]։
  • Հաճախել եմ առավել նշանավոր եկեղեցիները և, ի միջի այլոց՝ հայկական եկեղեցին, որտեղ ինձ շատ հետաքրքրեցին ժամասացության առանձնահատկությունները՝ ընդհանրապես և երգեցողությունը՝ մասնավորապես (Ն. ֆոն Մեկին ուղղված նամակից, 6.4.1886)[2]։
  • Միայն Երրորդ սիմֆոնիայում առաջին անգամ բացահայտվեց Բեթհովենի տաղանդի անսահմանությունը և ապշեցուցիչ ուժը[3]։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 61. 
  2. Թադևոսյան Ա., էջեր հայ–ռուսական երաժշտական կապերի պատմությունից, 1977, էջ 57
  3. Великович Э. И., Великие музыкальные имена, исд. Композитор, СПб. 3 апреля 2006


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Պյոտր Չայկովսկի հոդվածը նաև Վիքիպեդիայում: