Յոթ երգ Հայաստանի մասին
Արտաքին տեսք
«Յոթ երգ Հայաստանի մասին», Գևորգ Էմինի գիրքը հայ ժողովրդի անցած դարերի ուղու մասին։ Բանաստեղծը յոթը համարել է դարերով սրբագործված թիվ հայ ժողովրդի համար։
Քաղվածքներ
[խմբագրել]- Դարեր են եկել ու անցել այս երկրի ու այս ժողովրդի գլխի վրայով, և նրանցից ամեն մեկը մի վերք է թողել այս հողում, մի կնճիռ է պեղել այս ժողովրդի ճակատին ու նրա սրտում։
- Ամեն դար մի վերք է բերել, մի ավերակ ու կնճիռ։ Բայց և ամեն դար մի աստիճան ու քար է եղել Տարտարոսից մինչև յոթերորդ երկինք ձգվող առասպելական այն սանդուղքի, որով մեր ժողովուրդը Տառապանքի անդունդից դեպի երջանկության աստղերն է բարձրանում։
Աղբյուրներ
[խմբագրել]- Գևորգ Էմին, Յոթ երգ Հայաստանի մասին, Երևան, 1986, էջ 6։