Գևորգ Էմին

Վիքիքաղվածքյից

Գևորգ Էմինը (սեպտեմբերի 30, 1919հունիսի 11, 1998) հայ բանաստեղծ, ակնարկագիր և թարգմանիչ է եղել։

Քաղվածքներ [խմբագրել]

  • Հացի համը այն ժամանակ կիմանաս,
    Երբ դու գործի ծանրության տակ դիմանաս...[1]
  • Դո՛ւք,
    Որ գալիքում պիտի լոկ երգէք,
    Գուցէ աշխարհում մի օր զարմանաք,
    Որ այսքան քիչ ենք մենք թողել երգեր-
    Մենք, որ ապրել ենք դարում այդ խառնակ...[2]
  • Խոսքը զենքի պես զգու՜յշ գործածիր,
    Երբ խառն է դարը.
    Նույն արճիճի՜ց են ձուլում, իմացի՜ր,
    Գնդակն ու ... տառը:[3]
  • Քսաներորդ դար --
    Ժեստի, կեցվածքի,
    Ոչ թե լինելու՛,
    Այլ... թվալու՜ դար:[4]
  • Կարո՞ղ է հմայել աստղերի օրորը
    Ձիուն, որ բեռի տակ տնքում է...[5]
  • Որտեղի՜ց այդ գիժն իմանայ,
    Որ ամէ՜ն ինչ, այս ձեան նման,
    Գալիս է, որ հալւի՜-գնայ՜,
    Եւ զո՜ւր է նա այդպէս լալիս․․․
    Ձիւ՜ն է գալիս․․․
  • Ձիւ՜ն է գալիս[6]

Աղբյուրներ [խմբագրել]

  1. (2001) Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան՝ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն, 21։ ISBN 99930-2-276-4։ 
  2. Գալիքի Բանաստեղծներին: (2009) Րաֆֆի Օրացոյց։ Թեհրան, Իրան։ «Րաֆֆի» օրացոյցների հրատարակչական կազմ։ 
  3. (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 50։ ISBN 99930-2-263-2։ 
  4. (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 146։ ISBN 99930-2-263-2։ 
  5. (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 116։ ISBN 99930-2-263-2։ 
  6. (2012) Րաֆֆի Օրացոյց։ Թեհրան, Իրան։ «Րաֆֆի» օրացոյցների հրատարակչական կազմ։ 

Արտաքին հղումներ [խմբագրել]

Վիքիպեդիա
Վիքիպեդիան ունի հոդված, որը վերաբերում է՝