Մկրտիչ Սարգսյան
Արտաքին տեսք
Մկրտիչ Դիվինի Սարգսյան (մայիսի 2, 1924, Ախալքալաք — հունիսի 23, 2002, Երևան), հայ բանաստեղծ, արձակագիր։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ԼՂՀ պետական մրցանակի դափնեկիր։
Քաղվածքներ
[խմբագրել]- Հարատևելու միջոցը միայն թրի սրության մեջ չէ, այլ մտքի սրության, ոչ միայն բազկի, այլ մտքի զորության, ոչ թե ջարդելու և ավերելու, այլ կառուցելու և արարելու մեջ։ Ես հավատում եմ հայ ժողովրդին, քանզի քրտինք թափելը նա գերադասում է արյուն թափելուց։ Պաշտպանվելը՝ հարձակվելուց։ Աշխատելը՝ կողոպտելուց։ Գոյատևելը բնական և բանական արդյունքն է այս ամենի, և հայ ժողովուրդը կհասնի հեռավոր գալիքին։ Ցանկությունս՝ ժողովրդիս անմահությունն է։ Նրա անմահությունը նաև իմ անմահությունն է։ Իսկ իմ գործի անմահությունը՝ նրա անմահությունը։ Ներիր, իմ ժողովուրդ, եթե մեծամտություն համարես անարժանիս ինքնագնահատականը[1]։
- Թուրքը հարուստ հարևան չի հանդուրժի, անկասկած,
- Մանավանդ երբ ընկած է ճանապարհին իր բախտի,
- Մանավանդ որ նա ունի ուրիշ հավատ ու աստված,
- Գոցելու է նրանց դեմ բաց դռները դրախտի…[2]
- Սիբիրը միայն տաժանավայր չի եղել։ Սիբիրը եղել է նաև հեղափոխական մկրտության ավազան[3]։
Քաղվածքներ «Շահմարի առեղծվածը» գրքից
[խմբագրել]- ...նկատի ունեցեք, որ ամենամեծ չարիքը, որին ծանոթ եմ ես, պորտաբուծությունն է։ Նա է մայրը ամեն չարյաց։ Ինչպիսի օրինավոր ընտանիքից էլ լինի երիտասարդը, եթե չի աշխատում, չի ապրում լիարժեք, հանրօգուտ աշխատանքով, նրա ճանապարհը, մեղմ ասած, վթարային է։ Պորտաբուծությունից մինչև հանցագործությունը լոկ մի քայլ է, միա՛յն մի քայլ...[4]։ Վահագն Բագրատունի
- Ծխող չեն և ցանկանում են ծխող երևալ։ Հասունանա՜լ են ուզում։ Մեծ երևա՜լ են ուզում, որպեսզի իրենց ոչ մանկական արարքներին, մեղքերին արդարացում գտնեն, բայց ափսո՜ս են...[4] Լևոն Մարկոսյան
- ...անառակի համար անառակությունը և գողի համար գողությունը սրբագործված առաքինություններ են։ Բարոյական իմաստով նրանք նույնիսկ հպարտանում են իրենց անազնիվ կոչումով՝ այն համարելով իրենց առավելությունը։ Հպարտանում են ինչպես գեղեցկուհին իր գեղեցկությամբ և տաղանդավորն՝ իր տաղանդով։ Սակայն երբ գործն ստանում է իրավական երանգ, երբ առաջանում է դատի ու դատաստանի վտանգը, նրանք առաջինն են դատապարտում իրենց ստոր զբաղմունքը և մարտնչում են մինչև վերջ՝ ժխտելով իրենց նկատմամբ հարուցված բոլոր մեղադրանքները[4]։ Վահագն Բագրատունի
- Մարդը, նրա հոգեկան աշխարհի ամբողջ կոմպլեքսը դեռևս քիչ է ուսումասիրված, չի ուսումասիրված... Ութ ամսական երեխայի ձեռքից ո՛չ ուժով, ո՛չ էլ համոզելով չես կարող տիկնիկը, խաղալիքը վերցնել։ Նրա մեջ նստած է փոքրիկ, բայց անհաղթահարելի սեփականատերը։ Խաղալիքը իրենն է, ոչ քոնը, հասկանո՞ւմ ես, փորձիր վերցնել, այնպիսի աղմուկ-աղաղակ կբարձրացնի, որ մի փութ շոկոլադով չես փրկվի, չես շահի սիրտը... Ուրեմն, ի՞նչ... Այդ ծծկերի մեջ անցյալի մնացուկնե՞րն են հոտում, հը՞... Չլինի՞ անցյալի մնացուկները գենետիկական ակտիվություն ունեն, հը՞... Չլինի՞ ժառանգական են, հը՞... չլինի՞, չլինի՞... Մարդը չի ուսումասիրված։ Հոգեբանները մարդկային հոգեբանությունը, մարդկային հոգեկան շարժումերը փորձում են բացատրել քարացած սահմանումերի միջոցով։ Փորձում են, թող փորձեն, փորձը փորձանք չէ, բայց օգուտն ի՜նչ... Գրողները, մարդկային հոգու այդ ճարտարապետները, ընդհակառակը, հոգու, ներքնաշխարհի գաղտնիքները բացում են այնպիսի յուրօրինակ վերլուծությամբ, որ չի ենթարկվում ոչ մի օրինաչափության։ Եվ դա ճիշտ է, ճիշտ է, ցավագնորեն ճիշտ է, որքան մարդ, նույնքան՝ բնավորություն[4]։
- Օ՜, այդ Տոլստոյը, որը կարողանում է մարդու հոգուն նայել և՛ հասարակության շղթայի մեջ, և՛ նրանից անջատ՝ միայնության մեջ[4]։
- Գողության, մարդասպանության, կաշառակերության, կաշառատվության պատճառները պետք է ուսումասիրվեն անհատի ու հասարակության փոխհարաբերության, մարդու հոգեկան աշխարհի ամբողջ կոմպլեքսի խոր ուսումասիրության միջոցով[4]։
- Բժշկի համար թշնամիներ ու բարեկամներ չկան։ Բժշկի դեմ ծառանում է լոկ մեկ թշնամի՝ մահը, և նրա սպասավորը՝ հիվանդությունը։ Բժշկի համար գոյություն ունի հիվանդ, որին հարկավոր է բուժել, խլել մահվան ճիրաններից։ Բժշկի իրավասությունից դուրս է թշնամուն, գողին, ավազակին մահվան վճիռ կայացնելը, նրանց դատապարտելը։ Դրանով զբաղվող հատուկ մարմիններ կան՝ իրենց օրենսգրքերով, հանցանքն ախտորոշող հոդվածներով և այլն, և այլն։ Թող նրանք էլ զբաղվեն դրանցով։ Իսկ ինքը՝ որ տվել է Հիպոկրատի երդումը, ինքնակոչ դատարանի, տրիբունալի, մանավանդ, դահճի դեր ստանձնել չի կարող[4]։
- Կենդանի, շարժուն, ստեղծագործական աշխատանքում անսխալականությունը հաճախ քարացածության իրավունք է նվաճում և շրջվում հենց քո դեմ[4]։
- Մարդիկ սկսում են սովորել միայն այն ժամանակ, երբ գիտակցում են իրենց տգիտությունը։ Մարդիկ հաղթելու արվեստը սովորում են պարտության դառնությունից, պարտության դասերից։ Պարտությունը դաս է, հաղթանակը՝ արդյունք[4]։ Վահագն Բագրատունի
- Բնությունը զարմանալի իմաստուն է իր ներդաշնությունն ու առողջությունը պահպանելու հնարքների մեջ։ Եթե բնության հավասարակշռող, կանխարգելիչ, կարգավորիչ միջոցները այնքան բնականորեն գործեին նաև հասարակական կյանքում, համա՜ թե հետաքրքիր կլիներ։ Տե՛ս, թե ինչ է անում, ինչպես է անողոք դառնում բնությունը, եթե չարաշահել ես նրա համբերությունը, խախտել ներդաշնությունը, կորցրել հարազատությունն ու խորթացել նրան։ Ասենք, եթե ստամոքսիդ գերին ես և չես հարգել, այլ չարաշահել ես նրա հնարավորությունները, ուրեմն՝ փա՛ս, պատիժդ՝ փորհարինքն ու խոցն են և աղքատիկ սննդի անուրախ հեռանկարը։ Եթե չարաշահում ես ոգելից խմիչքը, վերջդ «սպիտակ տենդն» է և գժանոց չքվելը։ Եթե ստրուկն ես կանանց տոթ գգվանքների, և ցանկասիրությունից թանձրացել են միտքդ և արյունդ, պարգևդ կլինի սիֆիլիս խայտառակություն՝ ներքինիանալու վերադիրով։ Բնությունը սիրում է հաճույքներով երես տալ իր ստեղծածներին և հարկավոր միջոցներով՝ պատժել շփացածներին։ Նրա պատժաչափը հաստատուն է և դատավճիռը՝ անբեկանելի[4]։ Վահագն Բագրատունի
- Գողի սիրտը մարդու սիրտ չէ։ Գողի մեջ նստած է արթուն հանցագործը, շրջապատի թշնամանքի ու ատելության և սեփական անձի մեղավորության զգացողությունը[4]։
- Մեղավորը վախկոտ է լինում[4]։ Գնդապետ
- Երգը, ինքնին, ուժեղ է այն ժամանակ, երբ արտահայտում է դրամատիկ հոգեվիճակներ[4]։ Վահագն Բագրատունի
- Եվ վախենում եմ մենակությունից, որովհետև մենակ եմ[4]։ Բուլդոգ