Մինաս Ավետիսյան
Արտաքին տեսք
Մինաս Կարապետի Ավետիսյան (20 հուլիսի, 1928, Ջաջուռ — 23 փետրվարի, 1975, Երևան), հայ նշանավոր գեղանկարիչ, 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ[1]։
Քաղվածքներ Մինաս Ավետիսյանի մասին
[խմբագրել]- Մինաս, ես քեզնից մեծ եմ հիսուն տարով։ Ափսոս, ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանաս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակել խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին[2]։
- Մինասը շատ ինքնատիպ ու տաղանդավոր նկարիչ է։ Իրեն գույներուն մեջ հզոր բան մը կա, արտակարգ ուժ մը, որ շատ ժամանակակից է և շատ հայկական։ Մինասի նկարներուն մեջ ուժեղ կերպով Հայաստանը կզգամ[2]։
- Իբրև նկարիչ, գիտեմ և վստահ եմ, որ ամեն մի նկարիչ, կանգնելով Մինասի նկարների առջև, այնտեղ տեսնում է իր չարածի, իր չկարողացածի, իր երազածի իրագործումը։ Մինասը մեր նկարչության բարձրացող աշտարակն էր, հեռուներից տեսանելի ու հեռաստաններ բացող[2]։
- Աշխարհի մեջ անոր պես նկարիչ քիչ կա, եթե ըսեմ չկա, հավատացեք։ Ի՜նչ զորավոր է, հայկական է, հին ու բոլորովին նոր։ Զարմանալի է[2]...
- Մինասի խառնվածքը ուժեղ է, վառ... Լինելով սիմֆոնիկ շնչի արվեստագետ, նա թատրոն ներխուժեց լայն ու խորը մտքերով։ Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը[3]։
- Մինասը նկարչական աշխարհում երևույթ է, նրա նկարները զրնգուն հնչեղություն կունենան Փարիզի նման նկարչության արվեստի կենտրոնում՝ արվեստների մայրաքաղաքում[3]։
- Նա ստեղծում էր և ստեղծել էր տալիս։ Նա եզակի էր - նա կարենում էր և սիրում էր։ Ոչ անսեր կարենալն է մի բան, ոչ անկարող սերը, իսկ նա բարձր արտիստականության ու խոր սիրո շաղախ էր։ Նրա մի կտավը մի մարդու կարող է հռչակել մեծ նկարիչ, նրա կտավները կարող են մեծ նկարիչներ հռչակել իրենց թվով մարդկանց, բայց այդ կտավներից ամենակատարյալն իսկ և ոչ էլ բոլոր կտավները միասին չեն տալիս այն ամբողջական կատարելությունը, ինչը որ ինքը Մինաս-խտացումն էր[4]։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Ավետիսյան Մինաս
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Աշխարհի մեջ անոր պես նկարիչ քիչ կա, եթե ըսեմ չկա, հավատացեք»...Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է։ Վերստացված է՝ 30 հունվարի, 2015։
- ↑ 3,0 3,1 «Մինասը նկարչական աշխարհում երևույթ է»։ Վերստացված է՝ 30 հունվարի, 2016։
- ↑ Հրանտ Մաթևոսյան. «Նա կարողանում էր սիրել»