Մի կյանքի պատմություն
Արտաքին տեսք
«Մի կյանքի պատմություն», Ստեփան Զորյանի վեպը։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ասում են` սերը նման է կայծակի. բավական է մի անգամ խփի մարդու սրտին` կավերի, կայրի ամեն ինչ և էլ թույլ չի տա որևէ նոր զգացմունք ծնվի այնտեղ։
- Սիրո մասին այնքան են գրել, որքան և ոչ մի բանի մասին աշխարհում։ Ասում են` ի սկզբանե էր սերն։ Ասում են, որ սերն է կազմում առանցքը տիեզերքի և միակ աղբյուրը կյանքի։ Թերևս այդպես է` չգիտեմ։ Ասում են` սերը կրքի առաջին հայտնությունն է և թե` սերն ինքը կիրք է։ Այդպես ասողները չեն հասկանում երևի ինչ է սերը։ Ասում են սերը նման է գինու, ով մի անգամ խմի` կհարբի ու կկորցնի գիտակցությունը... Այդ, թերևս, այդպես է...
- Կա՞ն արդյոք մարդիկ, որ չեն հիշում իրենց մանկությունը կամ մանկության դեպքերը։ Եթե կան, դրանք դժբախտ մարդիկ են` պայծառ հուշերի հաճույքից զրկված, որովհետև մանկությունը, ուրախ թե տխուր, միշտ մանկություն է՝ իր անարատ սրտով, կյանքի բուռն ծարավով և լուսավոր, լուսավոր երազներով, որ զարդարում են մեր գոյության առավոտը և երկրորդ անգամ էլ չեն կրկնվում։
- Մեծերի տխրությունը վարակում է մեզ` երեխաներիս...
Աղբյուրներ
[խմբագրել]- Ստեփան Զորյան «Մի կյանքի պատմություն»։ grqamol.am (12 ապրիլի, 2013 թ․)։ Վերստացված է՝ 4 փետրվարի, 2017 թ․։