Մթնշաղի անուրջներ

Վիքիքաղվածք-ից

«Մթնշաղի անուրջներ», Վահան Տերյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ Լույս է տեսել 1908 թվականին։

Քաղվածքներ[խմբագրել]

Զգալ, որ դու կաս և լինել հեռու.
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար...
Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.
Արդյոք կըզգա՞ս...
  • Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց...
  • Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ...
  • — Օըհնըված եք դուք, սեր, ցընորք ու ցավ,
Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք...
Դարձիր իմ մոտ, վերադարձի ր դու նորից.—
Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝
Չի կամենալ նա վերըստին քեզ տանջել։ - Էստոնական երգ
  • Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ.... - Մթնշաղ
  • Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար... - Fatum
  • Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չըսիրել, չըխորհել, չափս՛ոսալ
Հեռանա՜լ...
  • Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։ - Գարուն
  • Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։ - Գարնանամուտ
  • Ճաճանչները թոշնան...
Կանաչներըս աշնան-
Իմ խոհերը մոլար`
Ցրտահար, հողմավար...
Կրակներս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն...
Անուրջներս երկնածին
Գնացին, գնացին։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Մթնշաղի անուրջներ հոդվածը նաև Վիքիպեդիայում: