Մեռած պոետների հասարակություն
Արտաքին տեսք
«Մեռած պոետների հասարակություն» (անգլ.՝ Dead Poets Society), գեղարվեստական ֆիլմ-դրամա՝ նկարահանված ռեժիսոր Փիթեր Ուիրի կողմից 1989 թվականին։
Քաղվածքներ
[խմբագրել]- Մենք բոլորս ունենք հասկացված լինելու անհագ ցանկություն։ Սակայն անհրաժեշտ է վստահել սեփական յուրօրինակությանը։ Նույնիսկ եթե ձեր մնացած համոզմունքները հիմար կամ տարօրինակ են թվում։ Նույնիսկ եթե երամն ասում է, որ դա հիմարություն է։
- ՄաքԱլիսթեր։ Ազատ մտածել 17 տարեկանու՞մ։
- Քիթինգ. Զվարճալի է։ Ես Ձեր մեջ ցինիզմ չեմ նկատել։
- ՄաքԱլիսթեր. Ես ցինիկ չեմ։ Ես իրատես եմ։ «Ցույց տվեք ինձ սիրտ, ոը ծանրացած չէ հանդուգն երազանքներով, և ես Ձեզ ցույց կտամ երջանիկ մարդու»։
- Քիթինգ. «Սակայն միայն երազներում են մարդիկ ազատ։ Միշտ եղել է այդպես և այդպես էլ կլինի։»
- ՄաքԱլիսթեր. Թենիսո՞ն։
- Քիթինգ. Ո՛չ, Քիթինգ։
- — Պարոնայք, որո՞նք են չորս հիմնասյուները։
- — Կարոտ։ Սարսափ։ Անկում։ Մրուր։
- Ջոն Քիթինգ։ Վարդեր քաղեք, քանի դեռ ուշ չէ։ Լատիներեն այդ արտահայտությունը հնչում է որպես «carpe diem»: Ո՞վ գիտի բառացի թարգմանությունը։
- Ջոն Քիթինգ։ Պատռե՛ք էջեր, պարոնայք, պատռե՛ք։
- Օ, Կապիտան, իմ կապիտան։
- Թոդ Էնդերսոն։ Ճշմարտությունը կարճ ծածկոց է, ծածկոց, որի տակ միշտ սառչում են ոտքերը. այն կարելի է երկարացնել, փաթաթել, սակայն երբեք չի հերիքում. կարող ես շուռ գալ, համառել, սակայն ծածկվել չես կարող։ Եվ ծննդյան օրվանից մինչև մահ այն ծածկում է միայն մեր դեմքը՝ խեղված լացով, ողբով և բղավոցով։
- զանգում է հեռախոսը, Չառլի Դալթոն տնօրեն Վելթոնին։ Սա Ձեզ։ Սա Աստված է։ Ասում է, որ աղջիկների ընդունենք։
- Այն ժամանակ ես մտքի հսկա չէի, որին դուք հիմա տեսնում եք ձեր առաջ։ Ես պիգմեյ էի։ Երբ ես լողափ էի գնում, մարդիկ ինձ վրա Բայրոնի գրքերն էին նետում։
- …Սարսափելի է հրաժարվել սեփական հավատներից և զգացմունքներից… մեզ բոլորիս քաջալերում է անհրաժեշտ, սակայն դուք պետք է հավատաք, որ ձեր հայացքները յուրօրինակ են և պատկանում են միայն ձեզ։
- Թող ասեն հնարավոր ամեն ինչ, սակայն բառերն ու գաղափարները կարող են փոխել աշխարհը։
- Որսացե՛ք պահը, և թող ձեր կյանքը արտասովոր լինի։
- Արդեն Երկիրը ժառանգելու ժամանակն է, վախկոտ գառնուկ։
- Նայել իրեր հարկավոր է տարբեր դիտակետերից։
- Յուրաքանչյուր հոգում կա ինչ-որ նշանակալի բան։
- Պարապությունն ինձ քիչ ժամանակ է տալիս։
- Թաքնվեցի ես անտառներում, որպեսզի կյանքն անիմաստ չանցնի։ Որպեսզի կուլ տամ կյանքի ոսկրածուծը, արմատախիլ անեմ ամեն բան, ինչ կյանք չէ։
Որպեսզի մահվան մահճում չհասկանամ, որ ես չեմ ապրել… - Համապատասխան դի՛րք ընդունեք, պարոն Դալթոն։
- Կյանքի պիեսը դեռևս չի ավարտվել, և դու միգուցե քո տողը գրես։