Մարտին Գարդներ
Վիքիքաղվածքյից
Մարտին Գարդները (անգլերեն՝ Martin Gardner) (հոկտեմբերի 21, 1914 - մայիսի 22, 2010) ամերիկացի մաթեմատիկոս և գիտական գրող է եղել՝ մասնագիտացված ժամանցային մաթեմատիկայի մեջ, ում հետաքրքրությունների նաև պարունակում էին աճպարարությունը, կեղծգիտությունը, գրականությունը (հատկապես Լուիս Քերոլի գրվածքները), փիլիսոփայությունը, գիտական թերահավատությունը, և կրոնը: Նա Scientific American հասարակական գիտական ամսագրի «Մաթեմատիկական Խաղեր» սյունակի գրողն էր 1956-ից մինչ 1981 թվական:
Բովանդակություն |
Քաղվածքներ [խմբագրել]
- Դեռ որևե բանի և ոչինչի մեջ տարբերություն կա, բայց դա բացառապես երկրաչափական է և այդ երկրաչափության հետևում ոչինչ չկա:[2]
- Քաղաքագետներից, անշարժ գույքի գործակալներից, օգտված մեքենաների վաճառորդներից, և գովազդագիրներից սպասելի է, որ փաստերը ինքնածառայող ուղղություններով ձգեն, իսկ այն գիտնականները, որ իրենց արդյունքները կեղծում են՝ իրենց ընկերակիցների կողմից իբրև աններելի հանցագործությունների գործող են տեսնվում: Դեռևս տխուր փաստն այն է, որ գիտության պատմությունը վխտում է ուղղակի կեղծությամբ և այն գիտնականների պարագաներով, որոնք անգիտակցաբար աղավաղեցին իրենց աշխատանքը՝ նրանց ջերմագին համոզվածության տեսապակիներից նայելով:[3]
- Համաչափականությունից խոսալիս, մեր պատուհանից դուրս նայեք, և կարելի է մի կարդինալ (թռչունի տեսակ) տեսնեք, որ հարձակվում է իր արտացոլման պատուհանի մեջ: Կարդինալը միակ թռչունն է, որ ունենք, որ հաճախակի է այս գործն անում: Եթե մոտակայքում մի բույն ունի՝ կարդինալը մտածում է թե մի այլ կարդինալ ջանում է իր տարածքը զավթել: Նա երբեք չի ընկալում թե իր սեփական արտացոլման վրա է հարձակվում: Կարդինալները հայելու համաչափականության մասին շատ չգիտե՛ն:[4]
Քաղվածքներ Մարտին Գարդների մասին [խմբագրել]
- Մարտին Գարդները այս դարում այս երկրում արտադրված ամենամեծ ինտելեկտներից է:
- [Մարտին Գարդները եղել է] միակ ամենապայծառ փարոսը, որ պաշտպանում է բանականությունը և լավ գիտությունը ընդդեմ այն խորհրդապաշտության և հակամտավորականության, որ մեզ շրջապատել է:
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ 1,0 1,1 1,2 Մի Միտք Խաղալիս՝ Հարցազրույց Մարտին Գարդների հետ (անգլերեն)։ Վերստացված է՝ 2009-05-03 թվականին։
- ↑ Մաթեմատիկական Կախարդանքի Ցուցադրումը
- ↑ Գիտությունը Լավ, Վատ և Շինչու (անգլերեն) (1981), 123Մարտին Գարդներից քաղվածքներ։ Վերստացված է՝ 2009-05-03 թվականին։
- ↑ «Մաթեմատիկայի և Ուրիշ Խաղերի Մեծ Հաղորդող՝ Մի Խոսակցություն Մարտին Գարդների հետ»: Իստվան Հարգիթայ: The Mathematical Intelligencer. (1997), 194(4), 36-40. Մարտին Գարդներից քաղվածքներ։ Վերստացված է՝ 2009-05-03 թվականին։