Մարդու ճակատագիրը (Միխայիլ Շոլոխով)

Վիքիքաղվածք-ից

«Մարդու ճակատագիրը» (ռուս.՝ Судьба человека), ռուս արձակագիր, հրապարակախոս Միխայիլ Շոլոխովի պատմվածքը։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Պատահում է, չես քնում գիշերը, դատարկ աչքերով նայում ես մթության մեջ ու մտածում. «Ախր ինչու համար, այ կյանք, դու ինձ էդ տեսակ ջարդեցիր ու թողեցիր։ Ինչու համար էս տեսակ սպանեցիր»։ Ոչ մի պատասխան չունեմ ոչ խավարից, ոչ պայծառ արեգակից….Չունեմ ու չեմ էլ ունենա…[1]
  • Հեշտ բան չէ հասկանալը, որ դու անկախ քո կամքից գերի ես ընկել[1]։
  • Երեխայի հիշողությունը նման է ամառվա լուսաբացին. բռնկվում է մի կարճ ժամանակ, լույս է տալիս և հանգչում։ Էդպես էլ նրա հիշողությունը լուսաբացի նման փայլատակելով է աշխատում[1]։
  • Ոչ, միայն քնի մեջ չէ, որ լաց են լինում պատերազմի տարիներին սպիտակած հասակավոր մարդիկ։ Նրանք լաց են լինում նաև արթուն ժամանակ։ Այստեղ գլխավոր այն է, որ կարողանաս ժամանակին շուռ տալ երեսդ։ Այստեղ ամենագլխավորն այն է, որ չվշտացնես երեխայի սիրտը, որ նա չտեսնի, թե ինչպես է քո աչքերով հոսում տղամարդու այրող ու ժլատ արցունքը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել]


Աղբյուրներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Վիքիպեդիա