Մայր Թերեզա

Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից
Մայր Թերեզան

Մայր Թերեզան (անգլերեն՝ Mother Teresa), բուն անունով՝ Ագնես Գոնջա Բոյաջիուն (ալբաներեն՝ Agnes Gonxha Bojaxhiu) (օգոստոսի 26, 1910 - սեպտեմբերի 5, 1997) ծագումով ալբանացի, Հնդկաստանի քաղաքացիությամբ կաթոլիկ կույս է եղել: Նա 1979 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակակիրն է:

Բովանդակություն

[խմբագրել] Քաղվածքներ

[խմբագրել] Աղբյուրով

  • Եթե դատես մարդկանց, ժամանակ չես ունենա նրանց սիրելու։[1]

[խմբագրել] Անաղբյուր

  • Երջանկությունը վարակիչ է։ Հետևաբար, որտեղ էլ լինես, աշխատիր հորդեցնել քո երջանկությունը։
  • Մարդիկ լինում են անհասկացող, անհեթեթ ու եսասեր, միևնույնն է՝ ներեք նրանց։
    Եթե Դուք բարություն եք արել, սակայն մարդիկ մեղադրել են ձեզ, թե ծածուկ հետամուտ եք եղել անձնական շահին, միևնույնն է՝ բարություն գործեք։
    Եթե Դուք հաջողության եք հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ թվացյալ ընկերներ և իսկական թշնամիներ: Միևնույնն է՝ հասեք հաջողության։
    Եթե Դուք ազնիվ եք ու անկեղծ, ապա մարդիկ կխափեն ձեզ, միևնույնն է՝ եղեք ազնիվ և անկեղծ։
    Այն, ինչ կառուցել եք տարիներով, կարող է ավերվել մեկ ակնթարթում, միևնույնն է՝ շարունակեք կառուցել։
    Եթե Դուք ձեռք եք բերել անխռով երջանկություն, ապա Ձեզ կնախանձեն, միևնույնն է՝ եղեք երջանիկ:
    Բարիքը, որ արարել եք այսօր, վաղը մարդիկ մոռացության կմատնեն, միևնույնն է՝ բարիք արարեք։
    Կիսեցեք մարդկանց հետ Ձեր ունեցածի լավագույն բաժինը, և նրանց դա երբեք չի բավականացնի: Բայցևայնպես՝ շարունակեք կիսել մարդկանց հետ Ձեր ունեցածի լավագույն բաժինը։
    Վերջիվերջո Դուք կհամոզվեք, որ այդ ամենը եղել է Աստծո և Ձեր միջև, և ոչ երբեք Ձեր և նրանց միջև։

[խմբագրել] Աղբյուրներ

  1. (2010) Նաիրա Ավագյան և Լուսինե Չակալաշվիլիում՝ Փիլիսոփայական ասույթներ։ «Զանգակ-97» Հրատարակչություն, 55։ ISBN 978-99941-1-748-2։ 

[խմբագրել] Արտաքին հղումներ

Վիքիփեդիա
Վիքիփեդիան ունի հոդված, որը վերաբերում է՝
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Շրջել կայքում
Գործիքներ
Այլ լեզուներով