Jump to content

Մայր Թերեզա

Վիքիքաղվածք-ից
Մայր Թերեզան (1986)

Մայր Թերեզա (անգլ.՝ Mother Teresa), բուն անունով՝ Ագնես Գոնջա Բոյաջիուն (ալբաներեն՝ Agnes Gonxha Bojaxhiu) (օգոստոսի 26, 1910 — սեպտեմբերի 5, 1997) ծագումով ալբանացի, Հնդկաստանի քաղաքացիությամբ կաթոլիկ կույս, 1979 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակակիր։

Քաղվածքներ

[խմբագրել]

Աղբյուրով

[խմբագրել]
  • Եթե դատես մարդկանց, ժամանակ չես ունենա նրանց սիրելու[1]։
  • Միայնությունը և այն զգացումը, որ դու ոչ ոքի պետք չես, աղքատության ամենասարսափելի տեսակն է[2]։
  • Ի՞նչ կարող եք անել դուք աշխարհում խաղաղության ամրապնդման համար. գնացե՛ք տուն և սիրեք ձեր ընտանիքը[3]։
  • Մեզ հարկավոր չեն զենք ու ռումբեր. չարիքին հաղթելու համար մեզ հարկավոր է սեր և կարեկցանք[3]։
  • Հեշտ է սիրել հեռավորներին, սակայն այնքան էլ հեշտ չէ սիրել մերձավորներին[3]։
  • Երբ մեղադրում ես մարդկանց, նրանց սիրելու ժամանակ չի մնում[3]։
  • Ընտանիք ստեղծելու համար բավական է սիրել, իսկ այն պահպանելու համար պետք է համբերել և ներել սովորել[3]։
  • Թող յուրաքանչյուրը, ով գալիս է քեզ մոտ, հեռանա ավելի լավ դարձած ու երջանիկ[3]։
  • Ամենակարևոր սպեղանին սերն ու հոգատարությունն է[3]։
  • Բացարձակապես պարտադիր չէ մեծ գործեր անել. կարելի է անել փոքր գործեր, բայց մեծ սիրով[3]։
  • Եթե հիասթափվել եք մեկից, մի պատժեք մյուսներին։ Մարդիկ տարբեր են։ Մի՛ կորցրեք վստահելու, հավատալու և սիրելու ունակությունը[3]։
  • Ողջույնի ու քաջալերանքի խոսքերը կարող են հակիրճ լինեն, բայց դրանց արձագանքն անսահման է[3]։
  • Այն ամենը, ինչ անում եք, արեք սիրով կամ ընդհանրապես մի արեք[3]։
  • Որքան շատ սեր, իմաստություն, գեղեցկություն, բարություն ինքներդ գտնեք ձեր մեջ, այնքան ավելի շատ նույնը կնկատեք շրջապատող աշխարհում[3]։
  • Աստված մեզ փորձություններ է ուղարկում, որպեսզի հաղթահարելով դրանք՝ ամրապնդվենք, ոչ թե հուսահատվենք[3]։
  • Տարածեք սերն ամենուր, որտեղ էլ գտնվեք, առաջին հերթին՝ սեփական տանը[3]։
  • Ես երբեք չեմ միանա ընդդեմ պատերազմի շարժմանը։ Կանչեք ինձ, երբ ի հայտ կգա շարժում հանուն խաղաղության[3]։
  • Մեծագույն աղքատությունը սրտի և հոգու աղքատությունն է[3]։
  • Եթե որևէ աղքատ մահանում է սովից, դա ոչ թե նրանից է, որ Աստված հոգ չի տանում նրա մասին, այլ նրանից, որ ո՛չ ես, ո՛չ էլ դու չցանկացանք այդ մարդուն տալ այն, ինչի կարիքը նա ուներ[4]։

Անաղբյուր

[խմբագրել]
  • Երջանկությունը վարակիչ է։ Հետևաբար, որտեղ էլ լինես, աշխատիր հորդեցնել քո երջանկությունը։
  • Մարդիկ լինում են անհասկացող, անհեթեթ ու եսասեր, միևնույնն է՝ ներեք նրանց։
  • Եթե Դուք բարություն եք արել, սակայն մարդիկ մեղադրել են ձեզ, թե ծածուկ հետամուտ եք եղել անձնական շահին, միևնույնն է՝ բարություն գործեք։
  • Եթե Դուք հաջողության եք հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ թվացյալ ընկերներ և իսկական թշնամիներ։ Միևնույնն է՝ հասեք հաջողության։
  • Եթե Դուք ազնիվ եք ու անկեղծ, ապա մարդիկ կխափեն ձեզ, միևնույնն է՝ եղեք ազնիվ և անկեղծ։
  • Այն, ինչ կառուցել եք տարիներով, կարող է ավերվել մեկ ակնթարթում, միևնույնն է՝ շարունակեք կառուցել։
  • Եթե Դուք ձեռք եք բերել անխռով երջանկություն, ապա Ձեզ կնախանձեն, միևնույնն է՝ եղեք երջանիկ։
  • Բարիքը, որ արարել եք այսօր, վաղը մարդիկ մոռացության կմատնեն, միևնույնն է՝ բարիք արարեք։
  • Կիսեցեք մարդկանց հետ Ձեր ունեցածի լավագույն բաժինը, և նրանց դա երբեք չի բավականացնի։ Բայցևայնպես՝ շարունակեք կիսել մարդկանց հետ Ձեր ունեցածի լավագույն բաժինը։
  • Վերջիվերջո Դուք կհամոզվեք, որ այդ ամենը եղել է Աստծո և Ձեր միջև, և ոչ երբեք Ձեր և մարդկանց միջև։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Նաիրա Ավագյան և Լուսինե Զակալաշվիլի, ed (2010). Փիլիսոփայական ասույթներ. «Զանգակ-97» Հրատարակչություն. էջ 55. ISBN 978-99941-1-748-2. 
  2. 15 իմաստուն արտահայտություններ, որոնք կարող էին արտասանել միայն կանայք
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 Մայր Թերեզայի պատգամները. ամենակարեւոր սպեղանին սերն ու հոգատարությունն է։ 168.am (օգոստոսի 26, 2014 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 14, 2015 թ․։
  4. Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 411։


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Մայր Թերեզա հոդվածը նաև Վիքիպեդիայում: